• Latest news

Ինչո՞ւ են մեծահասակ կանայք բեղմնավորման խնդիրներ ունենում

21 մայիսի, 2017  22:06

Ինչո՞ւ են մեծահասակ կանայք բեղմնավորման խնդիրներ ունենում։ Ինչո՞ւ է նրանց մոտ բեղմնավորումից հետո բարձր լինում վիժումների ու արատներով երեխաներ ծնելու վտանգը։ Այս հարցերի պատասխանները փորձել են ստանալ Monash Biomedicine Discovery Institute-ի եւ University College London-ի գիտնականները։

Նրանք գենետիկ անոմալիաներ են հայտնաբերել ձվաբջիջներում, որոնք էլ հենց կարող են այդ բոլոր խնդիրների պատճառը դառնալ։ Այդ անոմալիաները վերաբերում են նրան, թե ինչպես են տարեց կանանց ձվաբջիջները վերահսկում սեկուրին սպիտակուցի մակարդակը։

Հայտնի է, որ կանանց բեղունությունը սկսում է կտրուկ նվազել 37 տարեկանից հետո, ու 42-ամյա կինը բնական բեղմնավորման ընդամենը 5 տոկոս շանսեր ունի։ Գիտնականները հայտնաբերել են, որ սեկուրին սպիտակուցի անբավարար մակարդակը բացատրում է, թե ինչու են մեծահասակ կանանց մոտ այդքան հաճախակի տեղի ունենում վիժումներ ու այլ բարդացումներ։ Սեկուրինը շատ կարեւոր է բջիջների բաժանման համար, որը ազդում է ձվաբջիջներում քրոմոսոմների քանակի վրա։ Մեծահասակ կանանց մոտ սպիտակուցի անբավարար քանակությունը, ըստ ամենայնի, ազդում է հատկապես բջիջների տրոհման ուշ փուլի վրա, որը գիտության մեջ հայտնի է, որպես մեյոզ II։ Սակայն քրոմոսոմային անոմալիաների մեծ մասը առաջանում է այն խախտումների արդյունքում, որոնք դրսեւորվում են բջիջների տրոհման վաղ գործընթացում, որը հայտնի է որպես մեյոզ I։ Օրինակ Դաունի համախտանիշը, որի դեպքում սաղմն ունենում է 21-րդ քրոմոսոմի երեք կրկնօրինակներ, նույնպես զարգանում է այս փուլում։

Այս սպիտակուցը կարեւոր դեր է կատարում այն ձվաբջիջների բեղմնավորման գործում, որոնք չեն կարողացել այդ գործընթացն անցնել արգանդում։ Արդյունքում զարգանում է արտաարգանդային հղիություն ու վիժում է տեղի ունենում։ Հետազոտողները կարծում են, որ իրենց եզրակացությունները կօգնեն բացատրել, թե ինչու է բջիջների տրոհման երկրորդ փուլում սահմանված կարգը խախտվում։

Այդ հետազոտության արդյունքները կարող են օգնել լուծել միջին ու ավագ տարիքային խմբի կանանց անպտղության խնդիրը, նաեւ կանխել վիժումներն ու մյուս խնդիրները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել