• Latest news

Վիրուսը կարող է օգնել հաղթահարել տարիքային մակուլոդիստրոֆիան

22 մայիսի, 2017  11:59

Գենետիկորեն մոդիֆիկացված վիրուսի օգնությամբ, մրսածություն առաջացնողի նմանօրինակը, կարելի է կասեցնել կամ նույնիսկ ընդհանրապես վերացնել ցանցաթաղանթի տարիքային դիստրոֆիայի հազվագյուտ եւ վտանգավոր տեսակի՝ խոնավ մակուլոդիստրոֆիայի զարգացումը: Այս մասին հայտնում են Johns Hopkins University-ի գիտնականները:

Տարիքային մակուլոդիստրոֆիայի խոնավ ձեւը զարգանում է միայն 10 տոկոս դեպքերում: Այն բնութագրվում է ավելորդ արյունատար անոթների ձեւավորմամբ անմիջապես հյուսվածքի շերտում, որը գտնվում է մակուլոյի տակ: Պաթոլոգիական անոթների պատճառով աչքի մեջ հեղուկ, այդ թվում՝ արյուն է լցվում, այդ հեղուկի պատճառով ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջները մահանում են, եւ սա բերում է տեսողության աստիճանական կորստի:

Անոթների աճի համար պատասխանատու է «անոթների էնդոթելերի աճի գործոն» (VEGF) կոչվող սպիտակուցը, որն առանձնապես ակտիվ է խոնավ մակուլոդիստրոֆիա ունեցող հիվանդների մոտ: Որպեսզի աչքի մեջ կույր բծեր չառաջանան, հիվանդները պետք է ամբողջ կյանքի ընթացքում յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ ներարկման թերապիա ստանան, եւ յուրաքանչյուր ներարկումը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ՝ աչքերի ինֆեկցիա կամ կաթվածի մեծ վտանգ:

Կլինիկական փորձարկումների առաջին փուլին մասնակցել է 50 եւ բարձր տարիքի 19 մարդ, որոնցից յուրաքանչյուրի մոտ ցանցաթաղանթի դիստրոֆիայի խոնավ ձեւն ախտորոշվել է ուշ փուլերում: Նրանց բաժանել են 5 խմբի եւ խմբից կախված հիվանդներին ներարկել են AA2 վիրուսային վեկտորի մեծացվող չափաքանակներ, որը թափանցել է ցանցաթաղանթի բջիջներ եւ դրանցում այն գենը կառուցել, որը խթանում է sFLT01 սպիտակուցի արտադրությունը: Այս սպիտակուցն ամրանում է VEGF սպիտակուցին եւ նրան թույլ չի տալիս պաթոլոգիական անոթների աճ առաջացնել, որոնցից կարող է տեղի ունենալ հեղուկի արտահոսք: Ավելի վաղ կատարված գիտական աշխատանքներում նույնպես sFLT01-ն օգտագործվել է, սակայն մինչեւ հիմա մասնագետերին չէր հաջողվում օրգանիզմին «ստիպել» այն ինքնուրույն արտադրել՝ մինչ օրս ստիպված էին կանոնավոր ներարկումներ կատարել:

Առաջին երեք խումբը ստացել է վիրուսի փոքր չափաքանակ, երբ պարզվել է, որ ծանր կողմնակի էֆեկտներ չեն առաջանում, մյուս երկու խմբում ընդգրկվածներին առավելագույն չափաքանակ են ներարկել: 19 մարդուց թերապիայի նոր ձեւին արձագանքել է 11-ը. մյուսների դեպքում նախապես էր հայտնի, որ նրանց այն չի օգնի: Այս 11 մարդուց 4-ի մոտ ախտահարված աչքի մեջ հեղուկի քանակը կրճատվել է գրեթե մինչեւ զրո: Եվս երկուսին բուժումը մասնակի է օգնել: Հինգի մոտ բարելավում չի նկատվել, բայց գիտնականները նկատել են, որ նրանց մոտ AA2 վիրուսի նկատմամբ հակամարմիններ կային: Այս վիրուսը պատկանում է ադենովիրուսների կարգին, եւ միանգամայն հնարավոր է, որ հիվանդների իմունային համակարգը, որը վարժված է վիրուսի մեծ քանակին, AA2-ը հաղթահարել է դեռեւս մինչեւ այն, երբ հասցրել է բջիջներում անհրաժեշտ գենը կառուցել: Հետազոտողները նշել են, որ այս գործոնն անհրաժեշտ կլինի հաշվի առնել ապագա աշխատանքը կատարելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է