• Latest news

ԱՄՆ-ում սեռը փոխել ցանկացող մարդկանց թիվը 20 տոկոսով աճել է

23 մայիսի, 2017  13:08

ԱՄՆ American Society of Plastic Surgeons-ն առաջին անգամ վիճակագրություն է հրապարակել սեռափոխության հետ կապված պլաստիկ վիրահատությունների վերաբերյալ: Պարզվում է՝ երկրում սեռը փոխել ցանկացողների թիվն ընդամենը մեկ տարում 20 տոկոսով աճել է:

Հաշվետվության համաձայն՝ 2015 թվականին հեշտոցապլաստիկայի, ֆալոպլաստիկայի եւ շտկող այլ վիրահատությունների թվի աճը կազմել է 20 տոկոս: 2016 թավկանին ավելի քան 3200 վիրահատություն է կատարվել տրանսգենդերներին օգնելու համար, որոնք ցանկանում էին ներքին զգացողություններին համապատասխան արտաքին ունենալ:

Սեռափոխության վիրահատություններ կատարող պլաստիկ վիրաբույժները պնդում են, որ հրապարակված վիճակագրությունը չի արտացոլում ամբողջ իրականությունը, եւ որ թվերը 3 անգամ ավելի մեծ կլինեին, եթե երկրի բոլոր հիվանդանոցները նման վիրահատությունների մասին հաշվետու լինեին: Վիրաբույժների կարծիքով՝ այսպիսի միջամտության տարածվածությունը պայմանավորված է Քեյթլին Ջեների նման հայտնի մարդկանց պատմություններով, որոնք սեռափոխություն են կատարել:

«Մենք ցանկացողների թվի նման աճ ենք դիտարկում միայն վերջին 2 տարիներին, եւ սա մտածելու լուրջ տեղիք է տալիս: Հիմա մենք հասկանում ենք, թե ինչու է հանրության համար անհրաժեշտ նման տեղեկությունների հավաքումը եւ վերլուծությունը: Պատմության մեջ առաջին անգամ մեր ասոցիացիան սկսել է հավաքել այս վիճակագրությունը եւ հրապարակել է, որն, իհարկե, իրականությունն այքան էլ ճշգրիտ չի արտացոլում: Ես չեմ զարմանա, եթե իրականում սեռը փոխողների թիվը 2 կամ 3 անգամ ավելի մեծ լինի»,- ասել է հավաստագրված պլաստիկ վիրաբույժ, 20 տարի սեռափոխության վիրահատություններ կատարող դոկտոր Լորեն Շեհթերը:

Հետաքրքիր է, որ ավելի ու ավելի շատ մասնավոր ապահովագրական ընկերություններ են վճարում այն հիվանդների սեռափոխության վիրահատությունների համար, որոնք տառապում են գենդերային դիսֆորիայով՝ խզում մարդու ներզգացողության եւ նրա կենսաբանական սեռի միջեւ: Սեռափոխության վիրահատությունները ներառում են ամենատարբեր միջամտություններ՝ սկսած մարմնի մազածածկույթի հեռացումից, ավարտած առնանդամի կամ հեշտոցի պլաստիկայով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել