• Latest news

Ինչու դեռահասներին չի կարելի նիհարելու հաբեր ընդունել

23 մայիսի, 2017  14:15

Որոշ դեռահասներ, ցանկանալով համապատասխանել գեղեցկության այսօրվա չափանիշներին, դիմում են նիհարելու համար նախատեսված դեղամիջոցներին՝ որպես ավելորդ քաշից ազատվելու առավել հեշտ միջոց: Իրականում, սակայն, նման դեղամիջոցները դեռահասների համար չափազանց վտանգավոր են՝ դրանք խախտում են նրանց դեռեւս լիովին չձեւավորված հորմոնալ համակարգի աշխատանքը, ազդում են աճի, զարգացման եւ հոգեկան առողջության վրա:

University of Michigan-ից բժիշկ Լլոյդ Ջոնսոնը վաղուց ի վեր զբաղվում է մարդու առողջության վրա նիհարելու հաբերի ազդեցության հետազոտմամբ: Դեռեւս 1980-ական թվականներին նա այս հաբերում նյութ է հայտնաբերել, որը դրանք ընդունող դեռահասների շրջանում զգալիորեն մեծացրել է կաթվածի հավանականությունը: Եվ չնայած դրանից հետո այս նյութը բացառել են նիհարելու դեղամիջոցների մեծ մասի բաղադրությունից, դրանք, բժշկի խոսքով, պակաս վտանգավոր չեն դարձել:

Նշենք, որ դիետիկ հաբերը վտանգավոր են բոլոր տարիքի մարդկանց համար, սակայն առավելագույն վտանգ են ներկայացնում հենց դեռահասներին, քանի որ այս դեղամիջոցներն ազդում են նրանց բոլոր համակարգերի վրա՝ առաջացնելով սնուցման խանգարումներ, այս կամ այն տարրերի, հատկապես երկաթի եւ կալցիումի պակաս: Կանադայի Մանկաբուժական միության հետազոտության արդյունքներում նշված է, որ աճող երեխաների եւ դեռահասների մոտ սնուցող նյութերի նույնիսկ աննշան կրճատումը կապված է աճի խանգարումների հետ:

Շատ փորձագետներ նախազգուշացնում են աճող սերնդի համար նիհարելու հաբերի վտանգների մասին: Որոշ դեպքերում այս հաբերը պատռում են ստամոքսի թաղանթը եւ անգամ դեռահասների մահվան պատճառ դառնում: Հաբերը հաճախ պարունակում են ֆենտերմին, օրլիստատ եւ սիբուտրամին, որոնք ինչ-որ իմաստով իսկապես կարող են ազատել ավելորդ քաշից, սակայն խանգարում են օրգանիզմի կարգավորման բնական գործընթացներին:

Վտանգավոր կողմնակի էֆեկտներից են՝ սրտի ռիթմի խանգարումները, ուշաթափությունները, արյունահոսությունը եւ նույնիսկ սրտի կաթվածը: 2009 թվականին ԱՄՆ-ում հայտնաբերվել են այնպիսի նյութեր պարունակող 69 տարբեր դիետիկ հաբեր, որոնք կարող էին ջղաձգումների նոպաներ եւ կաթվածներ առաջացնել:

Ավելորդ քաշից ազատվել ցանկացող դեռահասներին գիտնականները խորհուրդ են տալիս ավելի շատ շարժվել, ճիշտ սնվել եւ շատ ջուր խմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է