• Latest news

Հնարավո՞ր է լողավազանում սեռավարակ ձեռք բերել

24 մայիսի, 2017  15:28

Չնայած սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին տեղեկությունների ահռելի քանակին, դրանց մասին առասպելները դեռեւս լայնորեն տարածված են ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այսպիսի առասպելներից մեկի համաձայն՝ լողավազանում հնարավոր է սեռավարակ ձեռք բերել:

Իրականում լողավազանում անհնար է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով վարակվել, պնդում է մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը:

Բանն այն է, որ սեռական ինֆեկցիաների հարուցիչները կենդանի օրգանիզմից դուրս կենսունակ չեն. դրանք, որպես կանոն, չեն կարող երկար ապրել քլորացված ջրում եւ օդում: Այսպիսով՝ լողավազանի ջրում չեն կարող բավարար քանակով վիրուսներ կամ բակտերիաներ լինել, որ արյան կամ սեռական օրգանների մեջ թափանցելով՝ կարողանան ինֆեկցիայի զարգացման բերել: Նման վարակման նույնիսկ տեսական վտանգը նվազագույն է, եւ պրակտկայում նման դեպքեր պարզապես չեն պատահում:

Այդ դեպքում ինչպե՞ս է հայտնվել լողավազաններում սեռավարակների մասին առասպելը:

Մասնագետը նշեց, որ լողավազանում սեռավարակով հնարավոր է վարակվել միայն սեռական զուգընկերոջից՝ չպաշտպանված սեքսով զբաղվելու ժամանակ:

«Ես մշտապես ասում եմ, որ լողավազանում կարելի է սեռավարակ ձեռք բերել, բայց այդ վարակի աղբյուրը ոչ թե ջուրն է, այլ մեկ այլ մարդու հետ սեքսը»,- նշեց մասնագետը:

Իսկ իրականում լողավազանում ի՞նչ հիվանդություններով է հնարավոր վարակվել:

Մասնագետի խոսքով՝ լողավազանում սնկային եւ աղիքային տարբեր վարակներ ձեռք բերելու վտանգ կա: Առաջինից խուսափելու համար խորհուրդ է տրվում լողավազանի տարածքում մշտապես հողաթափով քայլել, իսկ երկրորդից խուսափելու համար՝ լողավազանի ջուրը կուլ չտալ:

Մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ լավ լողավազանների մեծ մասում, որպես կանոն, հետեւում են այցելուների առողջությանը: Օրինակ՝ եթե մարդը սնկային վարակ կամ այլ հիվանդություն ունի, որոնք վտանգ են ներկայացնում մյուս այցելուների համար, նրանց մինչեւ առողջանալը լողավազան մտնել չեն թույլատրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել