• Latest news

Վատ քունն ինչպե՞ս է անդրադառնում մարդու ուսանելու վրա

25 մայիսի, 2017  13:08

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գիշերային լավ քունը բարձրացնում է տրամադրությունը եւ մեծացնում աշխատունակությունը: Եվ հակառակը՝ վատ քունը կարող է մեր օրը դժոխքի վերածել: Ցյուրիխի համալսարանի եւ Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի մասնագետները որոշել են պարզել, թե քնի խոր փուլի խանգարումը ինչպես է ազդում նոր բան սովորելու ուղեղի ունակության վրա:

Հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում, գիտնականները հետազոտել են ուղեղի կեղեւի շարժողական գոտում նեյրոառաձգականությունը՝ ուղեղի փոփոխվելու եւ արտաքին խթանմանն ի պատասխան հարմարվելու ունակությունը, եւ այն, թե ինչպես է դրա վրա ազդում խոր քունը: Քնի խոր փուլը առանցքային նշանակություն ունի հիշողության ձեւավորման եւ մշակման համար, նաեւ ուղեղին օգնում է վերականգնվել ցերեկվա ակտիվությունից հետո:

Հետազոտությանը մասնակցել են 6 կին եւ 7 տղամարդ, որոնց խնդրել են շարժողական խնդիրներ կատարել ե՛ւ այն գիշերից հետո, որի ընթացքում լավ քնել են, ե՛ւ այն գիշերից հետո, որի ընթացքում խոր քունը խանգարվել է:  Խնդիրների թվում էր մատներով շարժումների շարք կատարել սովորելը: Գիտնականները քնի ժամանակ մասնակիցների ուղեղի ակտիվությանը հետեւել են էլեկտրաէնցոֆալոգրի միջոցով:

Մասնակիցները չգիտեին, թե երբ է քնի խոր փուլը խանգարվել, երկու գիշերների ընթացքում քնի որակը նրանք գրեթե միանման են գնահատել: Սակայն քնի խոր փուլի խանգարմամբ գիշերից հետո առավոտյան մասնակիցների ուսանելու ունակություններն ավելի վատ են եղել՝ մոտ այնպիսին, ինչպիսին նախորդ օրվա երեկոյան:

Գիտնականների պարզաբանմամբ՝ խանգարված քնի ժամանակ նեյրոնների սինապսները չեն հանգստանում: Առանց վերականգողական ժամանակահատվածի սինապսները շատ երկար լարված են մնում, ինչն արգելակում է նեյրոառաձգականությունը, եւ բավական դժվարանում է ինչ-որ բան սովորելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել