• Latest news

Ինչո՞վ են նման Պարկինսոնի, Ալցհեյմերի եւ Հանթինգթոնի հիվանդությունները

26 մայիսի, 2017  10:46

Պարկինսոնի, Ալցհեյմերի եւ Հանթինգթոնի հիվանդություններին հատուկ ախտածին սպիտակուցները ուղեղի բջիջների վնասման միատեսակ մեխանիզմներ ունեն: Այս մասին հայտնել են Loyola University Chicago-ի հետազոտողները:

Հնարավոր է՝ այս հայտնագործությունը օգնի հասկանալ, թե այս հիվանդություններն ինչպես են ուղեղում տարածվում՝ խախտելով նրա նորմալ գործառնությունը: Դրանից բացի, եթե գիտնականները գտնեն այս հիվանդություններից մեկի արդյունավետ բուժումը, հավանական է, որ այդ բուժումը կգործի նաեւ մյուս 2 հիվանդությունների համար: Օրինակ՝ նման բուժումը կարող է հիմնված լինել ուղեղի բջիջների խթանման վրա, որպեսզի դրանք քայքայեն սպիտակուցային թանձրուկը:

Նեյրոդեգեներատիվ հիվանդություններն առաջանում են նեյրոնների եւ ուղեղի այլ բջիջների ոչնչացման հետեւանքով: Տարբեր հիվանդություններ ուղեղի տարբեր հատվածների են առնչվում. Պարկինսոնի եւ Հանթինգթոնի հիվանդությունները ազդում են շարժողական հմտությունների վրա, իսկ Ալցհեյմերի հիվանդությունը՝ հիշողության: Երեք հիվանդություններն էլ անբուժելի են եւ առաջընթաց ունենալով՝ հիվանդին թուլացնում են: Նախորդ հետազոտությունները դարձել են այն վարկածի հիմքը, որ անոմալ սպիտակուցները (տաու սպիտակուցներ, ալֆա սինուկլեիններ կամ հանթինգիններ) ուղեղի բջիջների մեջ սոսնձվելով թանձրուկ են ստեղծում, այնուհետեւ այս թանձրուկները տարածվում են՝ նորանոր բջիջներ վնասելով: Ամերիկացի մասնագետները հետազոտել են, թե ինչպես է ընթանում առողջ բջջի վնասման պրոցեսը:

Հետազոտության հեղինակները նշել են, որ բջիջների մեջ ընկնելով՝ սպիտակուցները տեղակայվում են վեզիկուլներում՝ թաղանթային պղպջակներում: Սպիտակուցի հայտնվելու դեպքում թաղանթի պղպջակը կործանվում է՝ անոմալ միացությանը հնարավորություն տալով թափանցել ցիտոպլազմայի մեջ: Բջիջը փորձում է պաշտպանվել՝ ախտածին սպիտակուցները եւ վնասված վեզիկուլները կենտրոնացնելով մեկ տեղում, սակայն սպիտակուցները կարող են այս պաշտապանությանը դիմակայել: Հյուսվածքներում այս մեխանիզմը դիտվել է՝ անկախ այն բանից, թե նշված 3 հիվանդություններից որով են ախտահարված եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել