• Latest news

Օրական ալկոհոլի մեկ բաժինն անգամ մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը. գիտնականներ

26 մայիսի, 2017  11:59

Գիտնականներից ոմանք կարծում են, որ օրական փոքր քանակով ալկոհոլի օգտագործումն անվտանգ է, իսկ երբեմն առողջության համար նույնիսկ օգտակար: Մյուսները, սակայն, պնդում են, որ ալկոհոլի անվտանգ քանակ ուղղակի չկա: Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտը եւ  Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամը, օրինակ,  համոզված են, որ օրական մեկ բաժակ գինի կամ ալկոհոլային այլ խմիչքի մեկ բաժին խմող կանանց մոտ արդեն մեծանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Գիտնականները վերլուծել են 12 մլն կանանց տվյալներով 119 հետազոտություններում հավաքված տեղեկությունները: 260 հազար կանանց մոտ հայտնաբերվել են չարորակ նորագոյացություններ: Նրանք հաշվարկել են, որ օրական մեկ անգամ մոտ 10 գրամ մաքուր ալկոհոլի (12 տոկոս թնդությամբ մոտ 100 միլիլիտր գինի կամ 4,8 տոկոս թնդությամբ 250 միլիլիտր գարեջուր) օգտագործումը 5-9 տոկոսով մեծացրել է կրծքագեղձի առաջացման հավանականությունը:

Իհարկե, սպորտով զբաղվող կանանց շրջանում քաղցկեղի առաջացման հավանականությունը 10-ից մինչեւ 17 տոկոսով նվազում է՝ այն կանանց համեմատությամբ, որ քիչ շարժունակ կենսակերպ են վարում: Իրականում հավանականությունը նվազում է 13 տոկոսով, եթե կինը շաբաթական գոնե մեկ անգամ մեկ ժամ զբոսնում է:

Հիշեցնենք, որ վերջերս կատարված հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Studies on Alcohol and Drugs-ում, ցույց է տվել, որ ընթրիքի ժամանակ մեկ բաժակ գինին ամենեւին չի պաշտպանում սրտի հիվանդություններից, չնայած տարածված կարծիքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել