• Latest news

Կարմիր մսի օգտագործումը մեծացնում է ութ հիվանդություններից մահանալու հավանականությունը

26 մայիսի, 2017  20:26

Կարմիր մսի օգտագործումը բարձրացնում է ութ տարածված հիվանդություններից, այդ թվում՝ քաղցկեղից ու դիաբետից մահանալու վտանգը։ Այս մասին նշել են Քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականները՝ հստակեցնելով, որ հաճախ կարմիր միս ուտեղների մահվան հավանականությունը 26 տոկոսով բարձր է, քան նրանցը, ովքեր խուսափում են կարմիր միս ուտելուց։ Սպիտակ մսի դեպքում պատկերը հակառակն է. որքան հաճախ են հետազոտության մասնակիցներն այն կերել, այդքան քիչ է եղել վաղաժամ մահանալու վտանգը։

Մասնագետներն ԱՄՆ-ում ուսումնասիրություն են անցկացրել 50-71 տարեկան 537 հազար մեծահասակների մասնակցությամբ։ Մասնակիցների առողջությանն ու սննդային սովորություններին հետեւել են 16 տարվա ընթացքում։ Հետազոտողները հաշվի են առել մսի ընդհանուր գործածումը, նաեւ այն, թե այդ ընթացքում որքան կարմիր միս (խոզ, ոչխար, տավար) ու որքան սպիտակ միս (հնդուհավ, հավ, ձուկ) է օգտագործվել։

Հետո այդ մարդկանց տեսակավորել են հինգ խմբերի ՝ ըստ օգտագործած սպիտակ ու կամրիր մսի քանակի, հասկանալու համար, թե սննդային սովորությունները ինչպես են ազդում տարբեր հիվանդություններից մահվան հավանականության վրա։ Հաշվի են առնվել մահվան ինը պատճառներ ՝ քաղցկեղ, ինֆեկցիոն հիվանդություններ, սրտի հիվանդություններ, անոթների հիվանդություններ ու ինսուլտ, շնչառական հիվանդություններ, դիաբետ, Ալցհեյմերի հիվանդություն, երիկամների հիվանդություն ու քրոնիկ լյարդային անվբավարարություն, նաեւ «այլ պատճառներ»։

Պարզվել է, որ այս ցանկի միակ հիվանդությունը, որից մահացության վրա կարմիր մսի օգտագործումը չի ազդում, Ալցհեյմերի հիվանդությունն է։ Բոլոր մյուս պատճառներից մահացության հավանականությունը կարմիր մսի օգտագործումից մեծացել է, իսկ սպիտակ մսից՝ նվազել։ Հետազոտության ընթացքում մահացել է ավելի քան 128 հազար մարդ։ Մսի մեջ պարունակվող նիտրատներն ու երկաթը 15 տոկոսով ավելացրել են վաղաժամ մահվան հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է