• Latest news

Կրետեում շատ երկարակյացներ կան մեկ գենի շնորհիվ

27 մայիսի, 2017  16:48

Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել միակ պատճառը, որի շնորհիվ Կրետեի հյուսիսի հեռավոր հունական գյուղերում այդքան շատ առողջ երկարակյացներ կան:

Պատճառը վերջերս հայտնաբերված գենի տարատեսակն է, որն ունեն այս գյուղերի բոլոր բնակիչները, եւ որն ամենայն հավանականությամբ սիրտը պաշտպանում է՝ նվազեցնելով վնասակար ճարպերի եւ խոլեստերինի մակարդակը:

Չնայած Միլոպոտամոս մարզի բնակիչների սննդակարգը հարուստ է կենդանական ճարպերով, նրանք սիրտ-անոթային հիվանդություններով չեն տառապում: Դրա հետ մեկտեղ նրանք պանիր շատ են սիրում:

Սովորաբար այսպիսի սննդակարգն ուղղակիորեն առողջական խնդիրներ է առաջացնում, քանի որ նման սնունդը մեծ քանակով հագեցած ճարպեր է պարունակում, որոնք արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձրացնում են, իսկ ցածր խտության լիպոպրոտեիդների բարձր մակարդակը (սպիտակուցային միացություններ, որոնք լյարդից խոլեստերինը հյուսվածքներ են փոխադրում) մեծացնում է սրտի հիվանդությունների եւ կաթվածի հավանականությունը:

Սակայն այս գյուղերի բնակիչների հետ նման բան չի կատարվում:

Ճիշտ է, նրանց շրջանում հանդիպում է 2-րդ տիպի դիաբետ, ինչպես Հունաստանի ամբողջ բնակչության մոտ, սակայն նրանք չեն տառապում դրա սովորական հետեւանքներից, ինչպիսին է, օրինակ, դիաբետիկ նեֆրոպատիան (երիկամային անբավարարությունը):

Սանգերի ինստիտուտի՝ բրիտանական գենոմային հետազոտությունների կենտրոնի գիտնականները, որը հիմնադրվել է Wellcome Trust բարեգործական հիմնադրամի կողմից, հայտնաբերել են, որ այս մարդկանց մոտ գենի նոր տարատեսակ կա, որը սրտի աշխատանքի վրա դրական ազդեցություն ունի: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications պարբերականում:

Այս գենը նվազեցնում է բնական «վատ» ճարպերի եւ «վատ» խոլեստերինի մակարդակը, եւ փաստորեն եզակի է այս երկու լեռնային գյուղերի բնակիչների համար:

Ինչպես հայտնել են Սանգերի ինստիտուտի գիտնականները, Եվրոպայի մյուս երկրների մի քանի հազար բնակիչների շրջանում, որոնց գենոմի սեքվենիրացում (վերծանում) են կատարել, նման տարատեսակ է հայտնաբերվել միայն մեկ մարդու մոտ՝ Իտալիայում:

Այս հայտնագործությունը, ցավոք, չի նշանակում, որ մենք կարող ենք  պանիր եւ կենդանական այլ ճարպեր այնքան ուտել, որքան ցականում ենք, միանգամայն հակառակը՝ չէ՞ որ մենք գենի նման տարատեսակ չունենք, ինչպիսին ունեն կրետեացիները, հայտնում է BBC-ն:

Սակայն գիտնականները նշում են, որ այս հայտնագործությունը կարող է իրենց օգնել հասկանալ, թե գենի հատկապես որ տարբերակները կամ ալելիներն են դերակատարում ունենում անոթային հիվանդությունների առաջացման մեջ:

Իսկ դա, իր հերթին, կարող է օգնել բացատրել, թե որոշ մարդիկ ինչու են տառապում սիրտ-անոթային հիվանդություններով, իսկ մյուսները՝ ոչ:

Հետազոտության ընթացքում գիտնականները գենի տարբերակ են հայտնաբերել, որը նախկինում բացարձակապես անհայտ էր, բայց նրանք չգիտեն, թե ինչու այն կա այս երկու մեկուսացած պոպուլյացիների բնակիչների մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է