• Latest news

Քաղաքի բնակիչներն ավելի հաճախ են տառապում շիզոֆրենիայով

31 մայիսի, 2017  20:18

Վիճակագրության համաձայն՝ քաղաքի բնակիչներն ավելի հաճախ են հիվանդանում շիզոֆրենիայով, քան նրանք, ովքեր ապրում են գյուղական բնակավայրերում: Պատճառը պարզել են տարբեր երկրներից գիտնականները:

Լոնդոնի թագավորական քոլեջի եւ Դյուկի համալսարանի հետազոտողները զրուցել են 18 տարեկան ավելի քան 2.000 երկվորյակների հետ՝ հարցնելով, արդյո՞ք նրանք 12 տարեկանից գլխում ինչ-որ ձայներ են լսել, նրանց թվացե՞լ է, թե իրենց սնունդը թունավորված է կամ արդյո՞ք այլ վախեցնող մտքեր են ունեցել: Խիտ բնակեցված քաղաքների բնակիչների 34%-ն այդ հարցերին դրական է պատասխանել, իսկ գյուղական վայրերում ապրողների՝ 24%-ը: Հետազոտությունը երկարատեւ է եղել (սկսվել է 1994-1995 թվականներին) եւ գիտնականները, հաշվի առնելով լրացուցիչ գործոնները, նկատել են, որ քաղաքաբնակ դեռահասների մոտ շիզոֆրենիայի զարգացման վտանգը 67%-ով ավելի բարձր է, քան գյուղաբնակների մոտ:

Այնուհետեւ մասնագետները ստանդարտ վիճակագրական գործիքներ են օգտագործել՝ հայտնաբերելու համար, կա՞ն, արդյոք, ուղեկցող գործոններ, որոնք ազդում են հոգեկան հիվանդությունների վրա, բացի քաղաքային կյանքից: Քաղաքում բավական մեծ թիվ են կազմում անապահով մարդիկ, կրթություն չունեցողները, ինչպես նաեւ շատերը, իրենց հարազատների մոտ նկատելով շիզոֆրենիայի նշաններ, կարող են գյուղից քաղաք գնալ, որտեղ ավելի շատ են բուժման հնարավորությունները: Բացի այդ, որոշ թմրանյութեր նույնպես կարող են շիզոֆրենիա հրահրել, որոնք հեշտ է ձեռք բերել քաղաքում: Բոլոր այս գործոնները հաշվի առնելուց հետո պարզվել է, որ քաղաքաբնակաները 43%-ով ավելի հաճախ են տառապում շիզոֆրենիայով:

Մինչ այս հետազոտությունը՝ 2005 թվական շվեդներն ու դանիացիները պարզել էին, որ որքան մարդն ավելի երկար է ապրում քաղաքում, այնքան նրա մոտ մեծ է շիզոֆրենիայի վտանգը: Բայց դա ավելի շատ բացատրվում է վերը նկարագրված արտաքին գործոններով: 2016 թվականին Քարոլինի ինստիտուտի մասնագետները նշում էին, որ կես միլիոն սիբլինգների հետազոտությունը ցույց է տվել, որ շիզոֆրենիան ավելի հաճախ զարգանում է աղքատ, ոչ բարեկեցիկ քաղաքային թաղամասերի բնակիչների մոտ:

Եվս մեկ գործոն էլ նշել է Կոլումբիայի համալսարանի աշխատակից Ջեֆրի Լիբերմանը: Նա հայտարարել է, որ շիզոֆրենիայով ավելի հաճախ կարող են հիվանդանալ նաեւ քաղաքաբնակ միգրանտները: Նրանց՝ հոգեկան հիվանդություն ձեռք բերելու հակվածությունն ավելին մեծ է, քանի որ հաճախ չեն հասկանում լեզուն ու ավանդույթները, եւ սթրեսը կարող է հիվադությունների հրահրիչ լինել:

Հաշվի առնելով այս բոլոր փաստերը՝ ընդհանուր եզրահանգումը հետեւյալն է.  քաղաքաբնակները 35%-ով ավելի հաճախ են տառապում շիզոֆրենիայից, բայց «քաղաքը չէ, որ մարդկանց խելագար է դարձնում»: Որոշ քաղաքներում կյանքի որոշ ասպեկտներ կարող են զարգացնել հիվանդությունը՝ հակվածություն ունեցող մարդկանց մոտ, բայց դա ոչ թե ընդհանուր առմամբ քաղաքի ազդեցությունն է, այլ առանձին գործոնների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել