• Latest news

21-րդ դարի կեսերին վիրաբույժներին փոխարինելու կգա արհեստական ինտելեկտը

1 հունիսի, 2017  19:13

21-րդ դարի կեսերին՝ մինչեւ 2053 թվականը արհեստական ինտելեկտը վիրահատարանում բարեհաջող կերպով կփոխարինի վիրաբույժներին։ Նման եզրակացության են հանգել Օքսֆորդի եւ Ելիի համալսարանի հետազոտողները։

Գիտնականները փորձել են մոտավոր գնահատական տալ, թե երբ արհեստական ինտելեկտը կփոխարինի մարդկային խելքին։ Մասնագետները ենթադրում են, որ լեզուների թարգմանության հարցում արհետական ինտելեկտը մարդուն կգերազանցի արդեն 2024 թվականին, էսսե գրելու եւ միջնակարգ դպրոցն ավարտելու հարցում՝ 2026-ին, իսկ 2027-ին ամբողջությամբ կփոխարինի բեռնատարի վարորդներին։ Մանրածախ վաճառականները խանութներից կանհետանան 2031-ին, իսկ արձակագիրները՝ 2049-ին։ 2053 թվականին վիրաբույժները եւս անպիտան կդառնան։

Հեղինակները ենթադրում են, որ 50 տոկոս հավանականությամբ արհեստկան ինտելեկտը 45 տարի անց կփոխարինի մարդուն, իսկ 120 տարուց աշխատավայրերում գործի կդրվի միայն համակարգիչը։

Գիտնականների հետազոտությունը հիմնված է 352 համաշխարհային փորձագետների հարցման վրա։ Աշխատանքի հեղինակները պնդում են, որ ասիացի գիտնականներն առավել լավատեսական գնահատականներ են տալիս (միջինում 30 տարի անց), քան ամերիկացիները ( 74 տարի անց):

Նշվում է նաեւ, որ մասնագետների կարծիքով, տեխնոլոգիաների արագ զարգացման հետեւանքով մարդկության ոչնչանալու հավանակնությունը 5 տոկոսից ավելի չէ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել