• Latest news

50 տարեկան կանայք ինքնասպանությունների առումով ռիսկի խմբում են

1 հունիսի, 2017  21:47

Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի գիտնականները հետազոտել են ինքնասպանների վարքագծային օրինակները 28 զարգացած երկրներում, Եվրոպայում ու ԱՄՆ-ում ու հայտնաբերել են զարմանալի ու ողբերգական օրինաչափություններ։

Նախ պարզվել է, որ ինքնասպանությունները բնորոշ են ոչ այնքան ու ոչ միայն երիտասարդներին։ Ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը գիտնականները հայտնաբերել էին միջին տարիքի մարդկանց շրջանում։ 40-50 տարեկան մարդիկ կրկնակի հաճախ են ինքնասպան լինում, քան երեսնամյա կամ վաթսունամյա մարդիկ։

Երկրորդ, պարզվել է, որ միջին տարիքի կանայք նույնպես ռիսկի գոտում են գտնվում։ Դե իսկ այն մոտեցումը, որ ինքնասպանությունը հիվանդություն է, որը երիտասարդ տղամարդկանց է ախտահարում, արդեն հնացել է։

Ավելի վաղ բրիտանացի գիտնականները պարզել էին, որ 50 տարեկանի մոտ մարդիկ ավելի դժբախտ են զգում իրենց։

«Մարդկության պատմության մեջ ամենահարուստ ու անվտանգ հասարակություններում միջին տարիքի մարդկանց շրջանում ինքնասպանությունները հսկայական պարադոքս են, որը մտահոգություն է առաջացնում։ Դա ոչ միայն ինքնին է կարեւոր, այլ որովհետեւ ցույց է տալիս միջին տարիքի խանգարման ավելի լայն ֆենոմեն։ Ի՞նչ է տեղի ունենում մարդկանց հետ 50 տարեկանին մոտենալիս, երբ մարդիկ սովորաբար ավելի հարուստ են, դեռ համեմատաբար առողջ ու իրենց ուժերի ու կարիերայի գագաթնակետում են գտնվում»,- հարցնում է էկոնոմիկայի պրոֆեսոր Էնդրյու Օսվալդը, Ուորլիքի համալսարանից։

Հետազոտության հեղինակները հետեւում են այն տեսությանը, որը մշակել էր Էլիոթ Ժակը դետ վաթսունականներին, այն մասին, որ կյանքի կեսերին մարդկանց մոտ հայտնվում է սեփական մահացության գիտակցությունը։ Բացի դրանից, այդ վարքագծային օրինակները կարող են կապակցված լինել կործանված հույսերի ու հիասթափությունների հետ, նաեւ հեղինակների կարծիքով կարող են կենսաբանական պատճառներ ունենալ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ միջին տարիքի ճգնաժամ լինում է նաեւ մարդանման կապիկների մոտ։

Բժիշկ Օսվալդը վաղուց է հետազոտում երջանկությունը ու հակված է համարելու, որ դրա գրաֆիկը U-աձեւ է՝ երիտասարդ ու կենսաթոշակային տարիքում գագաթնակետերով։

Ընդ որում, ուշագրավ է, որ Ուորլիքի համալսարանը  Մեծ Բրիտանիայում վտանգավոր վայր է համարվում՝ այդ համալսարանի ուսանողները մյուսներից հաճախ են ինքնասպան լինում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել