• Latest news

Կիվին լավ քնաբեր է

3 հունիսի, 2017  23:45

Կիվիի գործածումը կարող է իրոք օգնել անքնության դեպքում՝ նման եզրակացության են հանգել Թայբեյի բժշկական համալսարանի գիտնականները։

«Քնելուց մեկ ժամ առաջ երկու հատ կիվիի գործածումը օգնում է, որ մարդիկ ավելի արագ քնով անցնեն ու ավելի որակյալ քնեն»,- արձանագրել են հետազոտողները իրենց իրականացրած փորձերի արդյունքների հիման վրա։

Փորձերի համար հավաքել էին 24 մարդուց կազմված մի խումբ, որոնց մասնագետները մեկ ամիս հետեւել են։ Կամավորների մի մասը գիտնականների ցուցումով կիվի է կերել, ու փորձի վերջում պարզվել է, որ նրանք ավելի քիչ գանգատներ ունեին քնի հետ կապված խնդիրներից։

Մասնավորապես բժիշկները պարզել են, որ քնից առաջ կիվի ուտողները 13 տոկոսով երկար էին քնել։ Բացի դրանից նրանք 35 տոկոսով ավելի արագ են քնով անցել։ Գիտնականները ենթադրում են, որ այս ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ կիվիի բաղադրիչները խթանում են ուղեղը ու այն սկսում է ավելի շատ սերոտոնին արտադրել՝ այդ հորմոնը նպաստում է լիցքաթափմանն ու օգնում չծանրաբեռնվել ծանր մտքերով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է