• Latest news

Ֆիզկուլտուրան եւ սննդակարգն ավելացնում են քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը

6 հունիսի, 2017  11:50

Բժիշկները քաղցկեղի դեպքում հիվանդների կյանքի տեւողությունն ավելացնելու պարզ միջոց են գտել: ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի մասնագետների համապատասխան հետազոտությունը ներկայացվել է Չիկագոյում՝ Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության համաժողովում:

Պարզվել է, որ այն հիվանդների շրջանում, որոնք ուշադրություն են դարձնում կանոնավոր ֆիզիկական ակտիվությանը, պտուղ-բանջարեղեն շատ են ուտում, նաեւ խուսափում են մաքրված ձավարեղենից ու մսից, հիվանդության ախտորոշումից հետո 7 տարվա ընթացքում վաղաժամ մահվան հավանականությունը 42 տոկոսով կրճատվում է:

Կրծքագեղձի քաղցկեղով տառապող 300 ավստրալացիների շրջանում անցկացված հետազոտությամբ եւս պարզվել է, որ կանոնավորապես քայլելով զբոսնող (ամեն շաբաթ 180 րոպե) հիվանդների կյանքի տեւողությունն ավելի մեծ է՝ նրանց համեմատությամբ, որոնք ֆիզիկական ակտիվությամբ չեն զբաղվում:

Մասնագետները համակարծիք են, որ քաղցկեղի ժամանակին կատարված ախտորոշումը, նաեւ կանխարգելումն ու բուժումը սննդակարգի եւ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ միասին կարող են հիվանդների կյանքի տեւողությունն զգալիորեն երկարացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է