• Latest news

Ռուսաստանում ճարպակալմամբ հիվանդացածությունը կրկնակի աճել է

6 հունիսի, 2017  12:59

Ռուսաստանի բնակիչներին կրկնակի հաճախ են «ճարպալակում» ախտորոշում: Այս մասին են վկայում «Ռոսպոտրեբնադզոր»-ի նյութերը, որոնցում համեմատվում են 2011 եւ 2015 թվականների տվյալները: Վերջին տվյալներով՝ ճարպակալմամբ հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 284,8 դեպք է կազմել:

Զեկույցի համաձայն՝ 2011 թվականին ճարպակալմամբ հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով կազմել է 123,65 դեպք: 2012 թվականին այն նվազել է մինչեւ 123,56, իսկ այնուհետեւ մշտապես աճել է: 2013 թվականին ցուցանիշն արդեն 161,84 դեպք է կազմել, 2014-ին՝ 188,05, իսկ 2015-ին՝ հասել է մինչեւ 284,8 դեպքի:

Ճարպակալմամբ հիվանդացության մակարդակն առավել բարձր է Նենեցական ինքնավար մարզում (1031,96 դեպք 100 հազար բնակչի հաշվարկով), Ալթայի երկրամասում (975,9), Պենզայի մարզում (678,08):

ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ նույնպես ճարպակալմամբ հիվանդացության աճ են գրանցել: Գերատեսչության տվյալներով՝ 2015 թվականին ճարպակալմամբ տառապել է 1,31 մլն ռուսաստանցի, 2016-ին՝ 1,39 մլն: Մամուլի ծառայությունից հայտնել են, որ աճի պատճառ են համարում հիվանդության ախտորոշման բարելավումը:

Սնունդի, կենսատեխնոլոգիայի եւ սննդամթերքի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2012 թվականին ավելորդ քաշ է ունեցել քաղաքացիների 25,3 տոկոսը՝ գրեթե 37 մլն մարդ: Ներառված են նաեւ այն մարդիկ, ում մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից անցնում է. նրանք ոչ միայն ճարպակալմամբ հիվանդներն են (ինդեքսը 30-ից բարձր է), այլեւ ուղղակի ավելորդ քաշ ունեցողները:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի զեկույցում նշված է, որ հիվանդացածության աճը ռուսաստանցիների չհավասարակշռված սնվելու հետեւանքն է:

Ավելի վաղ «Իզվեստիան» հայտնել է, որ միջին ռուսաստանցու սննդակարգում շաքարի, հացի եւ մսի պարունակությունը մեծացել է, սակայն նվազել է բանջարեղենի եւ կաթնամթերքի պարունակությունը: Զեկույցում նշված է, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետները պարզել են նման սնունդի ազդեցությունը ոչ միայն ճարպակալման տարածվածության, այլեւ նորագոյացություններով, շաքարային դիաբետով, սրտի առավելագույն վնասմամբ հիպերտենզիվային հիվանդությամբ, սրտի իշեմիկ հիվանդությամբ, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոցի եւ մի շարք այլ հիվանդություններով հիվանդացության վրա:

Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային դիետոլոգ, Սնունդի, կենսատեխնոլոգիայի եւ սննդամթերքի անվտանգության դաշնային հետազոտական կենտրոնի տնօրեն Վիկտոր Տուտելյանը նշել է, որ «ճարպակալում» ախտորոշման թվի աճն իսկապես կապված է բնակչության հիվանդացածության աճի, այլ ոչ ախտորոշման բարելավման հետ: Նա պնդում է, որ ռուսաստանցիների մեծ մասը սնվելու չափազանց ցածր մշակույթ ունի:

«Օրինակ՝ եթե երեխային մանկական սնունդը դուր չի գալիս, ի՞նչ են անում մեզ մոտ: Շաքար են ավելացնում, ինչը կտրականապես չի կարելի անել: Մենք ե՛ւ մեզ, ե՛ւ երեխաներին ավելի հաճախ ենք թույլ տալիս կոնֆետեղեն ուտել, քան շաբաթական մեկ-երկու անգամ: Այս պատճառով մեզ մոտ աճում է մանկական ճարպակալման խնդիրը»,- ասել է Վիկտոր Տուտելյանը՝ հստակեցնելով, որ վերջինի տարածվածությունը 2-6 տոկոս է կազմում:

Նա նաեւ նշել է, որ ավելորդ քաշ ունի 30 տարեկանից մեծ ռուսաստանցիների մեծ մասը. նորմայից ավելի են կշռում կանանց մոտ 60 եւ տղամարդկանց 50 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է