• Latest news

Գիտնականները պոլիմեր են մշակել ինսուլինը տնտեսելու համար

7 հունիսի, 2017  21:17

Դյուկի համալսարանի գիտնականները պոլիպեպտիդ են մշակել, որի շնորհիվ շաքարային դիաբետի դեպքում ինսուլինի ներարկումների թիվը կարելի է կրճատել ամսական մինչեւ մեկ անգամ:

Ամերիկացի մասնագետները մշակել են ջերմազգայուն պոլիպեպտիդ, որը կարող է միանալ գլյուկագոնանման պեպտիդ-1-ին (ԳՆՊ-1), որը ենթաստամոքսային գեղձին ստիպում է ինսուլին արտադրել. նման լուծույթ ներարկելիս այն արձագանքում է օրգանիզմի ջերմությանը եւ «պահեստարան» ձեւավորում, որից նյութն այնուհետեւ դանդաղորեն օրգանիզմ է մտնում լուծվելուն համապատասխան:

Նախկինում ԳՆՊ-1-ն օգտագործելիս խնդիրն այն էր, որ  այն կիսատարրալուծման կարճ ժամանակահատվածի պատճառով օրգանիզմից արագ անհետանում էր: Այդ պատճառով ԳՆՊ-1-ն ավելի «երկարատեւ» դարձնելու, նաեւ մոլեկուլի ազատման արագությունը վերահսկելու խնդիր էր դրված :

Կենդանիների վրա կատարվ ած փորձերը ցույց են տվել, որ նոր պոլիմերի օգտագործմամբ մեկ ներարկումը կարող է մկների մոտ գլյուկոզայի մակարդակը կարգավորել մինչեւ 10 օր ժամանակահատվածում, ռեզուս մակակների մոտ` 14 օրից ավելի այն բանի հաշվին, որ դեղամիջոցը բուժման ամբողջ շրջանում օրգանիզմը հավասարաչափ է ստացել: Այժմ պետք է փորձեր կատարվեն մարդկանց վրա, եւ արդյունքները կարող են էլ ավելի զգալի լինել, քանի որ մարդու նյութափոխանակությունն ավելի դանդաղ է կատարվում, իսկ սա նշանակում է, որ դեղը պետք է ավելի երկար ազդի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել