• Latest news

Պատվաստանյութ է ստեղծվել հերոինային կախվածության դեմ

8 հունիսի, 2017  14:18

Սան Դիեգոյի The Scripps Research Institute-ի ամերիկացի հետազոտողները մեկ քայլով մոտեցել են հերոինային կախվածության դեմ լիարժեք պատվաստանյութի մշակմանը: Այս ներարկումը հերոին օգտագործողների մոտ թմրանյութային հաճույքի զգացման առաջացումը կանխում է այն ուղիների արգելափակմամբ, որոնց միջոցով թմրանյութն ուղեղ է հասնում: Հետազոտողները կարծում են, որ այս պատվաստանյութը բուժում անցնող մարդկանց մոտ թմրամոլության ռեցիդիվների դեմ պայքարի արժեքավոր գործիք կդառնա: Նշենք, որ նման պատվաստանյութն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել են ոչ մարդակերպ կապիկների վրա:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ մի քանի փուլով անցկացված փորձի արդյունքները պատվաստանյութը մարդկանց շրջանում փորձարկելու հնարավորության հույս են տալիս: Դեղամիջոցը ներգործում է հերոինային կախվածության զոհի իմունային համակարգի վրա՝ նրան ստիպելով հերոինի դեմ ռեակցիայի մեջ մտնել: Պաշտպանական մեխանիզմները թմրանյութի մոլեկուլներին թույլ չեն տալիս ուղեղ հասնել՝ դրանով նվազեցնելով էյֆորիայի զգացողությունը: Հերոինային հաճույքի արգելափակումը թմրամոլության զոհի համար լիովին իմաստազուրկ է դարձնում կյանքի համար վտանգավոր նյութի ընդունումը:

Ներկայումս հետազոտողները 4 կապիկների վրա փորձարկել են պատվաստանյութի երեք չափաքանակ: Դեղամիջոցը վերամշակման է ենթարկվել, որպեսզի առավել հստակ ճանաչի հերոինը: Ավելի վաղ այն փորձարկել են նաեւ կրծողների վրա: Նշենք, որ կապիկներից երկուսը մինչեւ այս 8 ամիս արդեն պատվաստանյութն ստացել են, իսկ երկուսին այն առաջին անգամ են ներարկել: Բոլոր կապիկների օրգանիզմում դիտվել է արդյունավետ իմունային պատասխան եւ հերոինի չեզոքացում: Պատվաստանյութի առավելագույն արդյունքը նկատվել է առաջին 4 շաբաթներին, սակայն այն պահպանվել է ավելի քան 8 ամիս: Ավելի վաղ ընդգրկված կապիկներն ավելի ընդգծված ռեակցիա են ցուցադրել, քանի երկու նոր ընդգրկվածները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել