• Latest news

Երեւանի Արյունաբանության կենտրոնում կներդրվի արյան հիվանդություններով տառապող երեխաների էլեկտրոնային ռեգիստր

9 հունիսի, 2017  16:33

Հունիսի 9-ին՝ Երեւանի պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում Լունդի համալսարանի (Շվեդիա) հիվանդանոցի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության բաժանմունքի ղեկավար Յացեկ Տոպորսկին  ներկայացրեց արյունաբանական հիվանդություններով տառապող երեխաների էլեկտրոնային կլինիկական ռեգիստրի նոր ծրագիրը, որը նախատեսվում է Հայաստանում ներդնել մոտ ժամանակներս:

Տոպորսկու խոսքով՝ կլինիկական ռեգիստրը ներառում է ցուցանիշների ընդարձակ հավաքածու, ինչը թույլ կտա ախտորոշումը կատարելու պահից եւ մինչեւ հիվանդության ելքի որոշումը հետեւել հիվանդների վարման իրական կլինիկական պրակտիկային եւ գնահատել դրա արդյունքները, այդ թվում՝ հետադարձ: Ռեգիստրում նշվում են հետազոտության նշանակված մեթոդների մասին տվյալները, նշանակումների հաճախականությունը, օգտագործված բոլոր դեղամիջոցները, ուղեկցող հիվանդությունները, հիվանդների աշխարհագրական տեղայնացման եւ բուժման կիրառվող մեթոդների միջեւ փոխադարձ կապը եւ այլն:

Կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ առողջապահության e-health էլեկտրոնային համակարգի հետ միասին այս ռեգիստրը թույլ կտա կառավարել հիվանդների հոսքը: «Հայաստանում ամեն տարի երեխաների շրջանում արյան քաղցկեղի 40 դեպք է ախտորոշվում: Ներկա պահին մեզ մոտ արդեն 1200 հիվանդ է գրանցված»:

Դաղբաշյանն այնուհետեւ նշեց, որ էլեկտրոնային ծրագիրը զգալիորեն կհեշտացնի բժշկի աշխատանքը, որը «բավականին շատ ժամանակ է ծախսում թղթի վրա կատարվող աշխատանքի համար, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը բժշկին կազատի ավելորդ քաշքշուկից եւ թույլ կտա անհրաժեշտ տեղեկություններն արագ գտնել՝ արագացնելով որոշումներ ընդունելու գործընթացը»:

Վերջապես՝ ռեգիստրում գրանցված յուրաքանչյուր հիվանդի վերաբերյալ նյութերը հասանելի կլինեն ինչպես հայ բժիշկներին, այնպես էլ միջազգային համալսարանական կլինիկաների մասնագետներին: Եթե հանկարծ բժիշկը սխալ բուժում նշանակի, ծրագիրն անմիջապես դա կհայտնաբերի եւ համեմատական վերլուծության հիման վրա համապատասխան բուժում կառաջարկի: 

Ռեգիստրի ծրագիրը 2015 թվականին մշակել է Տոպորսկին: Ներկայումս ռեգիստրն արդեն ներդրված է Վիետնամի 9 նահանգներում: Այն շուտով կսկսեն օգտագործել Իրանը, Լեհաստանը եւ Չինաստանի նահանգներից մեկը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է