• Latest news

Առողջության համար ի՞նչ սպառնալիք է քողարկված տոնոմետրերում

10 հունիսի, 2017  12:05

Կենցաղային տոնոմետրերի մոտ 70 տոկոսը զարկերակային ճնշման մասին ոչ հավաստի տվյալներ է ցույց տալիս, այս մասին է վկայում հետազոտությունը, որը իրականացրել է Ալբերտայի համալսարանի բժշկության դոցենտ Ջենիֆեր Ռինգրոուզը։

Ճնշման հետ կապված խնդիրներն ամբողջ աշխարհում մահացության առաջատար պատճառն են համարվում, հավաստիացնում են գիտնականները։ Ճնշման չափումը ավանդաբար համարվում է հիպերտոնիայի կանխարգելիչ միջոցառումներից մեկը, սակայն հետազոտության հեղինակները պնդում են, որ նման մեթոդը արդյունավետ է միայն այն պայմանով, եթե ճնշման չափումները ճշգրիտ են։

Գիտնականները հայտնել են, որ կենցաղային տոնոմետրերը ունեն անճշտություններ, ինչն արդյունքում կարող է ազդել մարդու ինքնազգացողության ու նրա բուժման ռազմավարության վրա։ Նրանց հետազոտությունը, որի ժամանակ փորձարկվել են կենցաղային տոմոնետրերը, ցույց է տվել, որ դեպքերի 70 տոկոսում այդ սարքերի անճշտությունը կազմում էր մոտ 5 մմ սնդիկի սյուն, իսկ 30 տոկոսում՝ մոտ 10 մմ սնդիկի սյուն։

«Բժիշկները հաճախ են ապավինում կենցաղային տոմոնետրի ցուցումներին, որոնք նրանց հայտնում են հիվանդները՝ սահմանափակվելով կլինիկայում մեկ անգամ ճնշում չափելով։ Նման մոտեցման դեպքում հիվանդության լրջությունը կարող է զգալիորեն թերագնահատվել։ Ճնշման մանրակրկիտ մոնիտորինգը կարող է նվազեցնել հիպերտոնիայի կրիտիկական հետեւանքները՝ բայց միայն այն դեպքում, եթե ճնշման չափումները ճշգրիտ լինեն»,- նշում է Ռինգռոուզը։

Փորձագետները համարում են, որ բժիշկներն ու հիվանդները պետք է հաշվի առնեն կենցաղային տոնոմետրերի հնարավոր անճշտությունները։ Նաեւ հիշեցնում են, որ տվյալների մեջ անճշտություն կարող է առաջանալ նաեւ մարմնի ու ձեռքի շարժումից, սխալ ամրացված մանժետից, հիվանդի չափազանց մեծ քաշից, զգացմունքային վիճակից, չափման ժամանակ խոսելուց։ Նաեւ հետազոտողները շեշտում են, որ բժիշկները ոչ մի դեպքում չպետք է դեղորայք նշանակեն միայն մեկ կամ երկու չափումների հիման վրա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է