• Latest news

Բացասական կալորիականությամբ սննդամթերք՝ առասպելներ ու իրականություն

10 հունիսի, 2017  13:52

Շատերին է հետաքրքրում, թե ինչ կարելի է ուտել նիհարելու համար։ Պետք է ընդամենն իմանալ, թե որ սննդամթերքը կարելի է ուտել մեծ քանակությամբ՝ առանց կազմվածքին վնասելու։ Խոսքն այսպես կոչված բացասական կալորիականությամբ սննդամթերքի մասին է։ Եթե դրանք դարձնեք ձեր հիմնական սնունդը, կարող եք նիհարել, առանց հյուծիչ սննդակարգերի։ Եվ այսպես, ի՞նչ է նշանակում բացասական կալորիականությամբ սննդամթերք ու որոնք են դրանք։

Գոյություն ունի արդյո՞ք բացասական կալորիականությամբ սննդամթերք

Մինչ այն հարցին պատասխանելը, թե որ սննդամթերքն ունի բացասական կալորիականություն, նախ հասկանանք թե դա ինչ է նշանակում։ Սննդամթերքի բացասական կալորիականության մասին վստահեցումները հիմնվում են այն համոզմունքի վրա, որ որոշակի էներգետիկ արժեքով սննդամթերքի մարսման համար մարդու օրգանիզմը ավելի շատ էներգիա (կալորիա) է ծախսում, քան պարունակվում է տվյալ սննդամթերքում։ Օրինակ վարունգի 100 գրամը պարունակում է 15 կկալ, բայց այն մարսելու համար օրգանիզմից պահանջվում է 15–ից շատ կալորիա։ Օրգանիզմը չի կարող սննդամթերքի մարսման վրա ավելի շատ կալորիա ծախսել, քան դրա մեջ պարունակվում է։ Սպիտակուցային սննդի մարսման համար օրգանիզմը ծախսում է կալորիաների ընդհանուր քանակության առավելագույնը 40 տոկոսը, իսկ բանջարեղենի ու մրգերի մասման համար, որոնք էլ հենց համարվում են բացասական կալորիականությամբ սննդամթերք, ծախսվում է 5 տոկոսից ոչ ավելին։ Այսպիսով, բացասական կալորիականություն հասկացությունը բավականին հարաբերական է։ Պարզ ասած, այն սննդամթերքը,որն ունի բացասական կալորիականություն, բուսական ծագման սովորական ցածր կալորիական սնունդն է։

Ո՞ր սննդամթերքն է պարունակում «բացասական կալորիաներ»

Բացասական կալորիականությամբ սննդամթերքի ցանկում առաջին տեղում են կրախմալ պարունակող բանջարեղենը՝ նեխուրը ,բազուկը, կաղամբի տարբեր տեսակներն ու տերեւային բանջարեղենը, դդմիկը, ծնեբեկը, տաքդեղի քաղցր տեսակները, գազարը, սմբուկը, սխտորը․ սոխը եւ այլն։ Սննդակարգում պետք է հավելել նաեւ կանաչի՝ ռեհան, համեմ, սամիթ, մաղադանոս։ Ի դեպ,նեխուրը, որի օգտակարությունը հայտնի է շատերին, առաջատար է բացասական կալորիականությամբ սննդամթերքի ցանկում, քանի որ դրա 100 գրամն ընդամենը 10 կկալ է պարունակում։

Ցածր կալորիական մրգերից են՝ խնձորը, տանձը, նարինջը, կիտրոնը, մանդարինը, սալորը, ծիրանը, նուռը, դեղձը, այքայախնձորը։ Սննդակարգում ավելի լավ է ներառեք տեղական մրգեր, այսինքն մրգեր, որոնք աճում են այն տեղանքում, որտեղ դուք եք ապրում։

Շատ հատապտուղներ նույնպես բացասական կալորիականություն ունեն։ Եթե ուզում եք նիհարել՝ օգտագործեք հաղարջ, ազնվամորի, ելակ։

Բացասական կալորիականությամբ են նաեւ զանազան համեմունքները՝ դարչինը, աղացած պղպեղը ու կոճապղպեղի արմատները։ Դրանք օգտակար է հավելել սննդի մեջ, բայց իհարկե ողջամիտ քանակությամբ, մանավանդ եթե աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեք։

Միակ «մթերքը», որն իրոք բացասական կալորիականություն ունի, մաքուր ջուրն է։ Այն պարունակում է 0 կալորիա, ընդ որում օրգանիզմը էներգիա է ծախսում այն տաքացնելու համար։ Բայց մենք իզուր չենք մթերք բառը չակերտի մեջ դրել, չէ՞ որ ջուրը իրականում մթերք չէ։ Ջուրը չի հագեցնում օրգանիզմը, չնայած առանց դրա չի կարող գոյատեւել ոչ մի կենդանի արարած։

Պատմելով այն մասին, թե որ մթերքներն ունեն բացասական կալորիականություն , չի կարելի չհիշատակել նաեւ սնկի մասին։ Այդ սնունդը կարեւոր տեղ ունի «զրոյական կալորիաների» ցանկում, քանի որ ի տարբերություն մրգերի ու բանջարեղենի՝ սունկը շատ սպիտակուց է պարունակում։ Արդեն ասել ենք, որ հենց սպիտակուցի մարսման համար է օրգանիզմն ավելի շատ կալորիա ծախսում, դրա համար էլ այդ մթերքը պետք է ընդգրկվի նիհարող մարդու սննդակարգում։

Առասպելներ բացասական կալորիականությամբ սննդամթերքի մասին

Բացասական կալորիականությունը, լինելով «պսեվդո հասկացություն», չէր կարող իր շուրջ բազմաթիվ առասպելներ չծնել, քանի որ ուտելու ու նիհարելու ցանկությունը բնորոշ է բոլոր մարդկանց։ Եվ այսպես, ո՞րն է ճշմարտությունը «զրոյական» էներգետիկ արժեքով սննդակարգի սկզբունքներում, իսկ որը՝ առասպել։

Շատերը կարծում են, որ եթե վնասակար ճարպոտ սննդամթերքի հետ բանջարեղեն ու կանաչի ուտեն, համեմված դարչինով ու կոճապղպեղով, ապա հեշտությամբ կնիհարեն։ Իհարկե դա այդպես չէ։ «Բացասական» բանջարեղենը ոչ մի կերպ չի նպաստում այն էներգիայի ծախսին, որը ստանում ենք քաղցր, խմորային ու յուղոտ սննդամթերքից։ Նիհարելու հարցում արդյունքի հասնելու համար, բանջարեղենը պետք է համադրել ոչ յուղոտ թռչնամսի, ծովամթերքի հետ։

Մինուսային կալորիականությամբ սննդամթերքը կօգնի նիհարել, եթե այն զբաղեցնում է ամբողջ սննդակարգի առնվազն մեկ երրորդը։ Ամենօրյա ափսեի ավելի քան 30 տոկոսը պետք է զբաղեցնեն բանջարեղենը, կանաչին ու մրգերը։ Չէ՞ որ դրանցում պարունակվում են ոչ միայն շատ վիտամիններ, միկրո ու մակրոէլեմենտներ, այլեւ կոպիտ մանրաթելեր, որոնք նպաստում են նիհարելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել