• Latest news

Գոնորեան անբուժելի՞ է դառնում

10 հունիսի, 2017  16:16

Մոտ ապագայում գոնորեան կարող է ձեռք բերել կայունություն բոլոր գոյություն ունեցող հակաբիոտիկների հանդեպ, հետեւաբար կդառնա անբուժելի, ցույց են տվել Մեսիի համալսարանի գիտնականների հետազոտությունները։ Ճիշտ է, երբեմն գոնորեան ինքնուրույն է անցնում մի քանի ամսում։ Բայց երբեմն այն ծանր բարդացումներ է ունենում։

Առողջության քոլեջից մոլեկուլյար միկրոկենսաբանության ավագ դատախոս Քոլեթ Բրոմհեդը հավաստիացնում է, որ գոնորեան սրընթաց փոխում է իր տեսակը, ձեռք բերում կայունություն ամենատարբեր հակաբիոտիկների հանդեպ։ 2009 –ից սկսած հայտնի է դարձել Neisseria gonorrhea-ի արդեն չորս շտամերի մասին, որոնք անհնար է չեզոքացնել տետրացիկլինային ու պենիցիլինային շարքի հակաբիոտիկներով։ Սակայն 2012-ին մենք հայտնաբերել ենք վերջին՝ երրորդ սերնդի ցեֆալոսպորինների նկատմամբ գոնորեայի կայունության նշաններ»,- հայտնել է Բրոմհեդը։

Ցեֆալոսպորինների հանդեպ գոնորեայի կայունության մասին առաջին անգամ հայտնի է դարձել Ճապոնիայում, իսկ վերջերս նման խնդրի են բախվել նաեւ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի ու Նորվեգիայի բժիշկները։

Տագնապալի փաստ է նաեւ այն, որ 10 վարակված տղամարդկանցից մոտավորապես 1-ի ու կանանց գրեթե կեսի մոտ չի դիտարկվում հիվանդության որեւէ ախտանիշ, ինչը նպաստում է դրա սրընթաց տարածմանը։

«Գոնորեայի դեմ նոր դեղամիջոցների մշակման շուրջ իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ դեղագործական ընկերությունները կորցրել են հետաքրքրությունը նոր հակաբիոտիկների թանկարժեք ու երկարատեւ հետազոտությունների ու փորձարկումների նկատմամբ, քանի որ Neisseria gonorrhea բակտերիան չափից արագ է դրանց հարմարվում ու դեղամիջոցը կորցնում է իր արդիականությունը՝ չհասցնելով հետ բերել դրա մշակման համար արված ծախսերը»,- ասել է բժիշկ Բրոմհեդը։ Եվ այսպես, 1980-2000 թթ․ ԱՄՆ-ում մշակվել է 30 նոր հակաբիոտիկ, իսկ 2001-ից մինչեւ հիմա՝ ընդամենը հինգ։ Դրանցից, 2010-ից առայսօր՝ միայն մեկը։ 2015 –ին հայտնաբերվել է հակաբիոտիկների նոր դաս՝ տեիքսոբակտինները, որոնք նախնական տվյալներով, չեն առաջացնում կայունություն բակտերիաների մոտ։ Բայց տեիկսոբակտինը կսկսեն կիրառել առնվազն 10 տարի հետո՝ հենց այդքան ժամանակ է պետք դրա կլինիկական փորձարկումներն ավարտելու ու արտադրություն սկսելու համար

Կա՞ ելք այս իրավիճակից

Գիտնականները առաջարկում են լրացուցիչ միջոցառումներ, որպեսզի գոնորեան ու մյուս բակտերիալ ինֆեկցիաները չդառնան մահացու վտանգ մարդկության համար ։

Պետք է անհապաղ դադարեցնել ցանկացած առիթով հակաբիոտիկների անվերահսկելի նշանակումը, հատկապես վիրուսային ինֆեկցիաների դեպքում, որոնց դեմ հակաբիոտիկներն անօգուտ են։

 Պետք է բնակչության իմունիզացիա անցկացնել ցանկացած բակտերիալ ինֆեկացիաներից բոլոր հնարավոր պատվաստումների միջոցով, որը թույլ կտա նվազեցնել հակաբիոտիկների նշանակումը։

 Կոնկրետ գոնորեայի դեմ պատվաստում չկա, բայց որքան հազվադեպ մարդը հակաբիոտիկներ ընդունի, այդքան դրանք արդյունավետ կլինեն այն պահին, երբ նա դրանց կարիքը նա իրոք կունենա։

Պետք է սահմանափակել նաեւ գյուղատնտեսության, մասնավորապես թռչնաբուծության ու անասնաբուծության մեջ հակաբիոտիկների կիրառումը։

 Գոնորեայի վիրուսին հաղթելու համար պետք է ավելի շատ նշանակություն հաղորդել անվտանգ սեքսի քարոզչությանը՝ պահպանակների գործածումով, ինչը կօգնի նվազեցնել հիվանդության տարածման արագությունը։

Պենիցիլային կարգի հակաբիոտիկներով բուժմանը չենթարկվող՝ հիվանդության տորպիդային, թույլ ընթացող ձեւերի ժամանակ Neisseria gonorrhea –ի կայունությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում նշանակել համալիր բուժում՝ մի քանի դեղամիջոցների համադրությամբ՝ տարբեր տեսակի հակաբիոտիկներ ու իմունոմոդուլյատորներ՝ տեղական գործողության դեղամիջոցների հետ միասին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել