• Latest news

5 ոչ ակնհայտ պատճառ էնդոկրինոլոգին դիմելու համար

11 հունիսի, 2017  12:40

Մրսածությունը, սթրեսն ու մշտական հոգնածությունը կարող են բոլորովին այն չլինել, ինչ դուք եք կարծում։ Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել էնդոկրինոլոգի,  եթե

 1. Կոկորդի մեջ այրոց եք զգում

Այս ախտանիշը սովորաբար մրսածության հետ են կապակցում։ Բայց նույնատեսակ զգացողություններ կարող են առաջանալ նաեւ վահանաձեւ գեղձի աշխատանքի խախտումների ու հանգույցների ձեւավորման հետեւանքով։ Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի նվազման դեպքում (հիպոտերիոզ) ձայնալարերի այտուցի պատճառով կարող է սկսվել նաեւ «ձայնի կոշտացում»։ Նման «ցածր ձայներանգը» կարելի է շփոթել «մրսած ձայնի» հետ։ 

Ձեռքերում ու ամբողջ մարմնում դողը, հաճախացող սրտի բաբախյունը ու մարմնի ջերմաստիճանի բարձրացումը՝ արտահայտված մկանային թուլության հետ մեկտեղ, որոնք նույնպես նման են գրիպի կամ մրսածության ախտանշաններին, նույնպես կարող են լինել էնդոկրին համակարգի աշխատանքի խնդիրների նշան։

2. Մազաթափություն կամ մազերի ինտենսիվ աճ

Էնդոկրին համակարգը պատասխանատու է հորմոնների համար, որոնք վերահսկում են օրգանիզում զանազան գործընթացները։ Այդ գործընթացներից մեկն է մազերի աճը։ Դրա համար էլ էնդոկրինոլոգին դիմելու առիթ կարող է լինել նաեւ չափից ինտենսիվ մազաթափությունը կամ էլ մազերի ինտենսիվ ու անսպասելիորեն սկսված աճն այն տեղերում, որտեղ դրանք չեն եղել ու չպիտի էլ լինեն նման քանակությամբ։

Մազաթափությունը ճակատի մասում ու մազերի ինտենսիվ աճը կանանց որովայնի միջին գծի երկայնքով, վերեւի շուրթի վրա, ծնոտի մասում, քունքերի մոտ վկայում են կանանց մոտ տղամարդկանց սեռական հորմոնների բարձր մակարդակի մասին։

3. Քաշի խնդիրներ

Օրգանիզմում նյութափոխանակության արագությունը նույնպես կարգավորում են այն հորմոնները, որոնց համար պատասխանատու են վահանաձեւ գեղձը, մակերիկամները, հիպոֆիզը։ Այդ օրգանների ֆունկցիաների խանգարումները կարող են դրսեւորվել արագ քաշ հավաքելու կամ էլ հակառակը՝ արագ նիհարելու ձեւով։

Տիրեոտոքսիկոզը (վահանաձեւ գեղձի ֆունկցիայի բարձրացում) կարող է ուղեկցվել հետեւյալ ախտանշաններով՝ մարմնի զանգվածի արագ նվազում, ախորժակի բարձրացում։ 

Ֆունկցիայի նվազման դեպքում (հիպետիրեոզ) օրգանիզմում փոխանակության գործընթացները դանդաղում են՝ մարդը քաշ է հավաքում, առաջանում են այտուցներ։ 

Որպես կանոն, այդ բոլոր երեւույթներն ուղեկցվում են ախորժակի խնդիրներով՝ այն կամ բարձրանում է, կամ հակառակը, կորում։ Կարող է նաեւ բերանում չորություն առաջանալ։ Նման ախտանիշները, այդ թվում ծարավը, հաճախակի միզարձակումը, մանավանդ գիշերը, քորը, ցավն ու այրոցը ոտքերում, նույնիսկ տեսողության նվազումը կարող են վկայել արյան մեջ շաքարի մակարդակի նվազման մասին։

4. Հոգնածություն ու գրգռվածություն

Հոգնածության մշտական զգացումն ու վատ տրամադրությունը առհասարակ ընդունված չէ տագնապալի ախտանշան համարել, բայց իզուր։ Շատ հաճախ դա էնդոկրինոլոգիական խնդիրների ոչ այդքան ակնհայտ, բայց շատ անախորժ նշաններից է։

Եթե հոգնածությունն ու որեւէ բան անելու դժկամությունը չի անցնում նույնիսկ հանգստանալուց հետո, եթե հանկարծ անպատճառ դեպրեսիա է սկսվում, կամ էլ տեղի են ունենում տրամադրության պարբերական տատանումներ, չարժե ամեն ինչ վերագրել սթրեսին ու ոչ սիրելի աշխատանքին։

Տագնապալի նշան է նաեւ ավելորդ գրգռվածությունը, իսկ խնդրի առկայության վկայությունը կարող է լինել նույնիսկ դեմքի մշտապես լարված արտահայտությունը։ 

5. Չի ստացվում կենտրոնանալ, անընդհատ քնել եք ուզում

Եթե նախկինում դուք հեշտությամբ կարողանում էիք հաղթահարել աշխատանքն ու միաժամանակ մի քանի նախագծեր իրականացնել, իսկ հիմա չեք կարողանում կենտրոնանալ՝ դա էլ է էնդոկրին համակարգը ստուգելու առիթ։ 

Վահանաձեւ գեղձի հիվանդությունների համար բնորոշ է, երբ մտքերը հանկարծ սկսում են «ցատկել» մեկից մյուսը ու դժվարանում է ինչ-որ որոշակի բանի վրա կենտրոնոնալը, ընկալելը։ 

Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի նվազման համար բնորոշ է քնկոտությունը՝ մարդիկ քնով են անցնում ամենաանհամապատասխան վայրերում։ Նման ախտանշանները չի կարելի անտեսել, քանի որ չբուժած հիպոտիրեոզը կարող է սպառնալ կյանքին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել