• Latest news

Պոռնոյից կախվածությունը տղամարդու մոտ դիսֆունկցիա չի՞ առաջացնում

10 հունիսի, 2017  23:40

Հոգեբանները պարզել են, որ պոռնո դիտող տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիայի խանգարում չի առաջանում: Լիբիդոյի նվազման հիմնական պատճառը սեռական անբավարարությունն է:

Հարաբերություններում սեռական անբավարարության հետեւանքով տղամարդը հաճախ է բախվում էրեկցիայի հետ կապված խնդիրների կամ իմպոտենցիայի: Հաճախ տարածված այս խանգարումների մեղավորը համարում են պոռնոյից կախվածությունը, սակայն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ պոռնոֆիլմեր է դիտում՝ ինտիմ հարաբերություններից խուսափելու համար:

Այս հետազոտության արդյունքները չեն հաստատում մասնագետների մեկ այլ խմբի եզրահանգումները, որոնք ապացուցել են, որ կանոնավորապես պոռնոֆիլմեր դիտող տղամարդիկ հաճախ կորցնում են սեռական զուգընկերների հետ սեքսի հանդեպ հետաքրքրությունը: Համարվում է, որ պատճառն առաջացող բարձր պահանջներն են: Բայց նոր հետազոտությունը հերքել է այս տեսությունը:

Հոգեբաններն ապացուցել են, որ տղամարդիկ ինքնաբավարարման են դիմում՝ հարաբերություններում սեռական բավարարության պակասի պատճառով: Եվ սա հաճախ արտահայտվում է պոռնո դիտելով, ինչը կարող է սխալ մեկնաբանվել:  

Քալիֆորնիացի հետազոտողները հետեւել են հարաբերություններ ունեցող 335 տղամարդկանց: Պարզվել է, որ նրանց 22%-ը պոռնոն նախընտրում է զուգընկերների հետ իրական սեքսից, իսկ 28%-ը նախապատվությունը տալիս է ինքնաբավարարմանը:

Բացի այդ՝ ինքնաբավարարմամբ զբաղվող տղամարդիկ հաճախ նշում են էրեկցիայի հետ կապված խնդիրների մասին: Իրական ինտիմ մերձեցումից խուսափող մարդիկ նաեւ հայտնել են հարաբերություններում երջանկության պակասի մասին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել