• Latest news

ԱՄՆ-ում լեյկեմիայի դեմ դեղամիջոց են փորձարկել

12 հունիսի, 2017  14:38

Ամերիկացի գիտնականները դեղամիջոց են փորձարկել, որը կարող է կիրառվել լեյկեմիայի բուժման ժամանակ: Նրանք կարողացել են նվազեցնել անոմալ ֆիլադելֆիական քրոմոսոմների ակտիվությունը, որն արյան հիվանդության պատճառ է դառնում:

Գիտնականներն ուշադրությունը կենտրոնացրել են երկու սպիտակուցների՝ HDAC1-ի եւ HDAC2-ի ուղղությամբ, որոնք անմիջական մասնակցություն ունեն ԴՆԹ-ի վերականգնման գործում:

Փորձին ներգրավվել են նաեւ մասնագետներ դեղագործական ընկերություններից, որոնք օգնել են այս երկու սպիտակուցների ակտիվությունը բարձրացնող դեղամիջոց ստեղծել: HDAC1 եւ HDAC2 սպիտակուցները փորձարկել են մկների վրա: Փորձի ընթացքում նաեւ ստուգել են դրանց փոխգործակցությունը դոքսորուբիցինի՝ չարորակ ուռուցքների բուժման մեջ օգտագործվող քիմիաթերապեւտիկ դեղամիջոցի հետ: Արդյունքները դրական են եղել: Ֆիլադելֆիական քրոմոսոմների ակտիվությունը 50-70%-ով նվազել է, ինչի արդյունքում հիվանդ մկներն ավելի երկար են ապրել:

Գիտնականների խոսքով՝ այս դեղամիջոցը տոքսիկ չէ, ինչը նշանակում է, որ բացասական հետեւանքներ չի առաջացնում՝ ի տարբերություն քիմիաթերապիայի: Նրանք նաեւ նշել են, որ այս դեղամիջոցը կարելի է օգտագործել օնկոհիվանդությունների բուժման ժամանակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել