• Latest news

Ինչպե՞ս ազատվել չափից շատ ուտելուց

12 հունիսի, 2017  20:40

Ժամանակակից շատ մարդկանց ավելորդ քաշի եւ ճարպակալման գլխավոր պատճառը չափից ավելի ուտելն է, պնդում են մի քանի մասնագետներ: Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ սնունդի ընդունման վերահսկողության կորուստը կարելի է «բուժել». դրա համար, իհարկե, պետք է քաղցրից հրաժարվել:

Նրանց կարծիքով՝ քաղցրը եւ «արագ» ածխաջրերի (թխվածք, խմորից պատրաստված արտադրանք, արագ սնունդ) մեծ քանակով ուտելիքը գերհագեցման գլխավոր մեղավորն է: Ամենօրյա սննդակարգում «արագ» ածխաջրերի ավելցուկը մարդու օրգանիզմում հագեցման հորմոն լեպտինի նկատմամբ ռեզիստենտություն է առաջացնում: Ուղեղը կորցնում է կուշտ լինելու ազդանշաններն ընդունելու ունակությունը, արդյունքում ավելի շատ սնունդ եւ կալորիաներ են ընդունվում, ըստ որում՝ նման պրակտիկային զուգահեռ դրանց քանակը կայուն աճում է:

Գիտնականներն ընդգծել են, որ ռաֆինացված ածխաջրերի մեծ պարունակությամբ մթերքներից հրաժարվելու դեպքում հագեցածության հորմոնի նկատմամբ ուղեղի ռեցեպտորների զգայունությունը վերականգնվում է:

Սակայն փորձագետներոը անհանգստացած արձանագրել են, որ ածխաջրային սնունդի չարաշահումը, հատկապես հրուշակագործական արտադրանքի եւ գազավորված ըմպելիքի, առաջընթաց գրանցող թրենդ է դառնում: Այդ պատճառով մասնագետները ոչ մխիթարական կանխատեսումներ են կատարում ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց թվի ավելացման հետ կապված: Նրանց կարծիքով՝ եթե շաքար պարունակող մթերքների եւ գազավորված քաղցր ըմպելիքների օգտագործումից չհրաժարվեն, 8 տարի հետո ճարպակալմամբ կտառապի մոլորակի բնակիչների մոտ 20 տոկոսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել