• Latest news

Բրոկոլին կարող է դառնալ դիաբետի դեմ գաղտնի զե՞նք

15 հունիսի, 2017  23:48

Հնարավոր է՝ բրոկոլիի մզվածքը դիաբետի դեմ գաղտնի զենք դառնա. այս մզվածքը կարող է օգնել 2-րդ տիպի դիաբետով հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը: Այս մասին հայտնում են Լունդի համալսարանի (Շվեդիա) գիտնականները:

Նրանց իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ սնունդի մեջ բրոկոլիի օգտագործումը՝ կոշտ ձեւով կամ որպես հյութ, օգնում է կասեցնել 2-րդ տիպի դիաբետի առաջընթացը: Այս հիվանդության վերահսկումը դժվար գործ է: Կենսակերպում կատարվող որոշ փոփոխությունները, հատկապես քաշի ծավալի փոքրացումը կարեւոր գործոններ են համարվում, որոնք օգնում են կասեցնել դիաբետի առաջընթացը: Սակայն կարճաժամկետ հեռանկարում դիբետիկներից շատերի համար գլյուկոզայի մակարդակի  վերահսկման միակ մեթոդը դեղերն են:

Արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման տարածված դեղամիջոց մետֆորմինը դիաբետիկներից մոտ 15 տոկոսին չի համապատասխանում երիկամների վրա ազդեցության պատճառով: Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ ապագայում մետֆորմինին կարողանա փոխարինել բրոկոլիի բաղադրամաս սուլֆորաֆանը: Այն կարելի է օգտագործել որպես կոկտեյլ կամ ըմպելիք, այն նաեւ 2-րդ տիպի դիաբետի բուժման բոլոր ավանդական միջոցների լրացում դառնալու հնարավորություն ունի: Վերջապես, կարելի է սուլֆորաֆանը խորհուրդ տալ որպես նախադիաբետով մարդկանց սննդակարգի պարտադիր տարր:

Նախադիաբետի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, բայց այն դեռեւս այն աստճան բարձր չէ դիաբետ ախտորոշումը հաստատելու համար: Բազմաթիվ կարծիքներ կան այս կամ այն սննդամթերքի օգուտների վերաբերյալ, սակայն գիտնականներն ապացուցել են, որ սուլֆորաֆանը ներգործում է բավականին ծանր հիվանդության առաջընթացի վրա՝ թույլ տալով տպավորիչ արդյունքի հասնել: Այս բաղադրիչը զգալի օգուտ է տալիս ճարպակալմամբ տառապող հիվանդներին, որոնք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մեծ դժվարությամբ են կարգավորում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել