Յոգան եւ մեդիտացիան կարող են փրկել քաղցկեղից՝ մարդու ԴՆԹ-ում դրական փոփոխությունների առաջացման շնորհիվ: Սա ապացուցել են Մեծ Բրիտանիայի Քովենթրիի համալսարանի գիտնականները, գրում է Daily Mail-ը:
Գիտնականները վերլուծել են 846 կամավորի մասնակցությամբ 11 տարվա ընթացքում անցկացված 18 հետազոտության արդյունքները: Դրանցում կրծքագեղձի մոլեկուլյար վիզուալացումից (molecular breast imaging, MBI) հետո գենի էքսպրեսիայի տվյալներ են ներկայացվել: Արդյունքները ցույց են տվել, որ յոգայով եւ մեդիտացիայով զբաղվող մարդիկ ավելի քիչ թվով մոլեկուլներ են արտադրում, որոնք ակտիվացնում են բորբոքում առաջացնող գեները: Այդ բջիջներն արտազատվում են սթրեսային իրադարձություններից հետո եւ կապված են քաղցկեղի, ծերացման պրոցեսի արագացման, վատ հոգեկան վիճակի հետ:
Հետազոտողները ենթադրում են, որ այսօր, երբ սթրեսը հաճախ ավելի երկարատեւ է լինում, բորբոքում առաջացնող գեների էքսպրեսիան կարող է մշտական լինել եւ բժշկական խնդիրներ առաջացնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր