• Latest news

Կենցաղային քիմիան բնածին արատներ է առաջացնում

19 հունիսի, 2017  11:54

Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել կենցաղային քիմիական նյութերի եւ բնածին արատների միջեւ:

Կենցաղային նման միջոցների մշակման մեջ, ինչպիսին են լվացող միջոցները, լվացքի փոշիները, մազի բալզամները, շամպունները, ախտահանող միջոցները, չորրորդական ամոնիումային միացություններ են օգտագործում: Հետազոտություններով պարզվել է, որ հատկապես այս նյութերը կարող են բնածին արատներ առաջացնել:

Վիրջինիայի նահանգի համալսարանից Թերի Հրուբեքը հայտնել է, որ ժամանակակից առօրյա կյանքում մարդը չի կարող այս միջոցներից ազատվել, դրանք օգտագործում են ոչ միայն տանը, այլ նաեւ հիվանդանոցներում, ուսումնական հաստատություններում, լողավազաններում եւ հասարակական այլ վայրերում:

Լաբորատոր փորձերի ընթացքում պարզվել է, որ ալկիլ դեմիթիլ բենզիլ քլորիդը (ADBAC) եւ դեդեցիդ դեմիթիլ ամոնիում քլորիդը (DDAC) բոլոր կենցաղային քիմիական միջոցների բաղադրությունում առավել արժեքավոր տարրն են: Դրանք հակամանրէային եւ հակավիճակագրական լավ հատկություններ ունեն: Սակայն կարող են բնածին արատներ առաջացնել, օրինակ՝ հակացեֆալիա կամ ողնաշարի ճաք:

Իրենց տեսությունը հաստատելու համար մասնագետներն ամեն օր մկների վանդակների մակերեւույթը քմիական միջոցներով են մաքրել: Որոշ ժամանակ անց այսպիսի վանդակներում ապրող կրծողների մոտ որոշ փոփոխություններ են նկատվել, իսկ նորածինների մոտ՝ բնածին արատներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է