• Latest news

Գիտնականները սուպերհակաբիոտիկներ են մշակում՝ կայուն բակտերիաների դեմ պայքարի համար

20 հունիսի, 2017  21:20

Իսրայելցի գիտնականները հակաբիոտիկ են մշակել, որն արդյունավետ է նույնիսկ բազմաթիվ դեղային կայունությամբ բակտերիաների դեմ: Խոսքը հակաբակտերիալ հատկություններով պեպտիդների հատուկ համադրության մասին է, որը ստացվել է անհրաժեշտ հատկություններ ունեցող 2 ամինաթթուների պատահական կրկնվելու հետեւանքով: Այս պեպտիդները շատ բակտերիաներ են արդյունավետորեն ոչնչացնում, այդ թվում` տարբեր հակաբիոտիկների նկատմամբ բարձր կայունությամբ  բակտերիաները:

England’s National Institute of Physics-ից բժիշկ Մաքսիմ Ռյադնովի հետ համագործակցությամբ իսրայելցի հետազոտողները կարողացել են կանխատեսել  հակամանրէային ակտիվությամբ պեպտիդների մեխանիզմը: Հայտնաբերվել է, որ պեպտիդային խառնուրդները հաջողությամբ ծակում են բակտերիաների բջջային թաղանթը եւ այնտեղ անցքեր են ստեղծում: Հետազոտությունը կատարել է Hebrew University’s Institute of Biochemistry, Food Science and Nutrition at the Robert H. Smith Faculty of Agriculture, Food and Environment in Rehovot-ի գիտնականների խումբը` բժիշկ Ցվի Հայուկի ղեկավարությամբ:

Փորձերի ընթացքում նախ պարզվել է, որ նոր նյութն արդյունավետորեն  ոչնչացնում է դեղակայուն բակտերիաները, սակայն այդ ընթացքում վնասում է մարդու էրիթրոցիտները: Այդ ժամանակ գիտնականները կատարել են պեպտիդային խառնուրդի որոշակի քիմիական փոփոխություն, որի ընթացքում մարդու օրգանիզմի բջիջների համար տոքսիկությունը վերացել է, սակայն հակաբակտերիալ ակտիվությունը պահպանվել է:

Հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակել են Գերմանական քիմիական միության Angewandte Chemie ամսագրում:

Մասնագետներից շատերի կարծիքով`այս հետազոտությունը հակաբիոտիկների ոլորտում «ամենակարեւոր հայտնագործությունն է», փոխանցում է Jerusalem Post-ը: Իրենք գիտնականները կարծում են, որ իրենց հետազոտության արդյունքները կնպաստեն նոր հակաբիոտիկների ստեղծմանը եւ ապագայում կօգնեն նվազեցնել ինֆեկցիոն հիվանդությունների հետեւանքով մահացությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել