• Latest news

Շաքարային դիաբետը կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանիշ լինել

20 հունիսի, 2017  15:35

Արյան մեջ գլյուկոզայի մեծ մակարդակը կարող է ոչ միայն դիաբետի ախտանիշ լինել, այլեւ քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի: Գիտնականների խոսքով`ցանկալի է, որ դիաբետիկներին ստուգեն նաեւ քաղցկեղի այս տեսակի մասով. դրա վաղ ախտորոշումը կարող է հազարավոր մարդկանց կյանքը փրկել: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետեւանքով մահացությունը հասնում է 99 տոկոսի: Մահացության նման բարձր ցուցանիշը պայմանավորվված է այն հանգամանքով, որ հիվանդությունը մինչեւ վերջին փուլն ընթանում է առանց որեւէ ախտանիշի, եւ այն գրեթե անհնար է պատահաբար հայտնաբերել:

Սակայն հիմա Glasgow Royal Infirmary-ի գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է այս ագրեսիվ ուռուցքի վաղ ախտանիշ լինել: Ենթաստամոքսային գեղձի ուռուցք ունեցող հիվանդների 3 տոկոսը իրենց մոտ քաղցկեղի ախտորոշումից գրեթե 18 ամիս առաջ  բախվում է 2-րդ տիպի դիաբետին: Glasgow Royal Infirmary-ի գիտնականներն ընդգծում են, որ 2-րդ տիպի դիաբետը, որպես կանոն, կապված է տարիքի եւ ավելորդ քաշի հետ: Սակայն երբեմն այն հայտնաբերվում է հիվանդների մոտ, որոնք չեն համապատասխանում տարիքի եւ քաշի բնութագրերին, եւ հատկապես այս մարդկանց մոտ դիաբետը կարող է ենթաստամոքսային գեղձի ախտանիշ լինել:

Մեծ  Բրիտանիայի կլինիկաներից մեկում արդեն երկար ժամանակ դիաբետով հիվանդներին համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն են առաջարկում ենթաստամոքսային գեղձի ուռուցքների վաղ հայտնաբերման համար: 10 հազար հիվանդների առողջական վիճակի հետազոտությամբ հաստատվել է հիվանդության եւ դիաբետի միջեւ կապի գոյությունը: Ավելորդ քաշի եւ ճարպակալման հետ չկապված 2-րդ տիպի դիաբետի գրեթե 10 տոկոս դեպքերը եղել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման զգուշացնող վաղ ահազանգ:

Հիվանդներից մեկը, որի մոտ քաղցկեղն այս կապի շնորհիվ բավականին վաղ է հայտնաբերվել, այժմ ախտորոշման պահից հետո ֆանտաստիկ 10-ամյակն է նշում: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների 1 տոկոսից պակասը կարող է այսքան երկար ապրելու հույս ունենալ: Քաղցկեղի այս տեսակի հետեւանքով են մահացել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը, դերասաններ Պատրիկ Սուեյզին, Օլեգ Յանկովսկին, Անդրեյ Տուլուբեեւը եւ ուրիշ շատերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել