• Latest news

Շաքարի ավելցուկը կարող է խոչընդոտել կնոջ հղիանալուն

20 հունիսի, 2017  16:48

Սննդակարգում շաքարի ավելցուկը կարող է խոչընդոտել կնոջ բեղմնավորմանը, պնդում է նուտրիցիոնիստ Միշել Շեւալիե Հեջեն (Ավստրալիա): Նրա խոսքով` ձվարանների պոլիկիստոզով հիվանդների կեսը տառապում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությամբ, որն առաջանում է սննդակարգում շաքարի ավելցուկի հետեւանքով:

Ձվարանների պոլիկիստոզը աշխարհում բավականին տարածված հիվանդություն է: Այն բացասաբար է ազդում կանանց ինքնազգացողության եւ վերարտադրողականության վրա, հաճախ ձվազատման բացակայություն է առաջացնում եւ հետեւաբար` հղիանալու անհնարինություն: Չնայած տվյալ համախտանիշի չափից ավելի տարածվածությանը, մասնագետներին ճշգրիտ պատճառները դեռեւս  անհայտ են:

Միշել Շեւալիե Հեջեի վերջերս կատարած ենթադրությամբ` չնայած որոշ դեպքերում ձվարանների պոլիկիստոզի համախտանիշի պատճառներն անհայտ են մնում, այն մասամբ կարող է կապված լինել օգտագործվող շաքարի քանակի հետ: «27-ից մինչեւ 37 տարեկան կանայք, որոնք պահպանում են բարեկազմությունը, դրա հետ մեկտեղ իրենց թույլ տալով մեծ քանակով «փուչ կալորիաներ» ստանալ, սնունդի հետ օգտագործում են, այսպես կոչված, «թաքնված շաքար»,- նշել է Միշելը: - Նրանք իրենց հորմոնների մասին չեն մտածում եւ հետեւում են միայն հակաբեղմնավորմանը: Սակայն ինչ-որ պահի այս կանայք հրաժարվում են հակաբեղմնավորիչ միջոցներից, որպեսզի հղիանան, եւ դա անել չեն կարողանում: Հենց այդ ժամանակ են նրանք տեղեկանում տհաճ ախտորոշմանը` նրանց մոտ ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ է հայտնաբերվում»:

Սակայն կանանցից շատերը չգիտեն առաջին` պարտադիր չէ, որ ձվարանների պոլիկիստոզը անպտղություն առաջացնի, եւ երկրորդ` այս հիվանդությունը միշտ չէ կապված ձվարանների աշխատանքի հետ: Նուտրիցիոնիստի կարծիքով` երբեմն այս համախտանիշը կարող է կապված լինել ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության եւ արյան մեջ շաքարի մշակման դիսֆունկցիայի հետ: Նրա կարծիքով` ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը հաճախ կարելի վերահսկել պարզապես ճիշտ սնվելու միջոցով: Մասնավորապես` սննդակարգում շաքարի քանակն անհրաժեշտ է նվազագույնի հասցնել, հատկապես թաքնված շաքարի, որոնք կարող են պարունակվել նաեւ այն մթերքներում, որոնք մեզ օգտակար են թվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել