• Latest news

ԱՄՆ-ում դադարեցրել են լեյկեմիայի դեմ նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկումները

21 հունիսի, 2017  22:37

Seattle Genetics Inc ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել լեյկեմիայի դեմ նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, քանի որ այն ստացող հիվանդների շրջանում մահացությունն ավելի բարձր է եղել, քան պլացեբո ստացողների շրջանում:

Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղերի վերահսկման (FDA) վարչակազմն արգելել էր սուր միելոիդային լեյկոզի (AML) հեռանկարային փորձնական դեղամիջոց վադաստուկսիմաբ տալիրինի (vadastuximab talirine) կլինիկական հետազոտությունները: Պատճառն այն է, որ կլինիկական հետազոտությունների ընթացքում սուր միելոլեյկոզով հիվանդներից վեցի մոտ հեպատոտոքսիկության նշաններ են հայտնաբերվել, իսկ կլինիկական փորձերին մասնակցողներից չորսը վախճանվել է:

Վադաստուկսիմաբ տալիրինը (SGN-CD33A) հակամարմին է` բեռնված դեղամիջոցով, որ հատուկ է CD33 սպիտակուցին: Տվյալ սպիտակուցն արտահայտվում է սուր ամիլոիդային լեյկոզի բջիջների մեծ մասում: Դեղամիջոցը ոչնչացնում է քաղցկեղային բջիջները` առողջ բջիջներն անվնաս թողնելով: Հետազոտություններով պարզվել է, որ նյութն իսկապես հիվանդների մոտ ռեմիսիա է առաջացնում:

Մարտին դեղամիջոցների հետագա փորձարկումների արգելքը հանվել է, եւ 300 մասնակիցների հետազոտությունները շարունակվել են: Սակայն Seattle Genetics Inc ընկերությունն օրերս հայտարարել է, որ փորձարկումների եզրափակիչ փուլում ամբողջովին դադարեցնում է հեռանկարային դեղամիջոցի հետազոտությունը դեղամիջոցը ստացող հիվանդների բարձր մահացության պատճառով` պլացեբո ստացող ստուգիչ խմբի համեմատությամբ: Seattle Genetics-ի ներկայացուցիչները հրաժարվել են հրապարակել մահվան դեպքերի թիվը, բայց դրա հետ մեկտեղ հայտարարել են, որ մահվան բոլոր դեպքերը կապված չէին հեպատոտոքսիկ դեղամիջոցի հետ:

Վադաստուկսիմաբ տալիրինի մշակման վրա, որը նախկինում շատ հեռանկարային դեղ էր համարվում, ահռելի միջոցներ եւ ժամանակ է ծախսվել: Փորձարկումների ամբողջական դադարեցման լուրից հետո ընկերության արժեթղթերի գինը կտրուկ ընկել է, իսկ վերլուծաբանները կանխատեսել են Seattle Genetics-ի շահույթի զգալի կրճատում` ընդհուպ մինչեւ 2021 թվականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել