• Latest news

ՍՇՎ եւ գրիպի դեմ շուտով նոր ունիվերսալ պատվաստանյութ կստեղծվի

22 հունիսի, 2017  11:38

Հնարավոր է` առաջիկայում ստեղծվի ՍՇՎ ինֆեկցիայի եւ գրիպի դեմ երկարատեւ ազդեցությամբ նոր ունիվերսալ պատվաստանյութ: Այն կփոխարինի ներկայումս օգտագործվող անհուսալի պատվաստանյութերին:

ԱՀԿ-ի տվյալներով` գրիպն ամեն տարի հյուսիսային կիսագնդում ախտահարում է բնակչության 5-15 տոկոսին` աշխարհում ավելի շատ մարդկանց կյանք խլելով, քան Էբոլա եւ Զիկա վիրուսները: Աշխարհ շատ երկրներում գրիպից պաշտպանելու համար ռիսկի խմբում գտնվող մարդկանց (65 տարեկանից մեծ մարդկանց, որոշակի հիվանդություններ ունեցողներին, երեխաներին) խորհուրդ է տրվում ամեն տարի գրիպի դեմ պատվաստվել: Մինչդեռ նման պատվաստանյութերը ոչ միշտ են արդյունավետ, քանի որ գրիպի վիրուսը մշտապես փոխակերպվում է:

Անցյալ շաբաթ Բրյուսելում (Բելգիա) գիտնականների միանգամից մի քանի խմբեր հայտարարել են, որ մոտ են ունիվերսալ պատվաստանյութի ստեղծմանը, որն արդյունավետությունն ավելի երկար կպահպանի եւ կոչնչացնի գրիպի վիրուսի ցանկացած շտամին:

«ԵՄ-ի ֆինանսավորած մեր հետազոտությունները հասել են գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի մշակման եզրափակիչ փուլին: Մենք ընդհուպ մոտեցել ենք մեր նպատակին, սակայն հիմա աշխատանքը պետք է միջազգային մակարդակ մտնի ավարտին հասցնելու համար»,- հայտարարել է ԵՄ-ի հետազոտությունների եւ ինովացիաների գլխավոր տնօրինության (EU's Directorate-General for Research and Innovation) առողջապահության հարցերով տնօրենի պաշտոնակատար Լայն Մաթիեսենը:

Նոր պատվաստանյութը միաժամանակյա պաշտպանություն է ապահովում գրիպի միանգամից մի քանի տեսակներից, այդ թվում` համաճարակային: Այն փրկել է վիրուսի տարբեր շտամներով, այդ թվում` 1918 թվականին համաճարակ աջառացրած «իսպանուհիներ» վիրուսով վարակված մկներին, կզաքիսներին եւ խոզերին: Այս շարքի որոշ վիրուսներ ներկայումս մարդկանց վրա են թեստավորում:

«Գրիպի համաճարակը դժվար է կանխարգելել, քանի որ վիրուսն անընդհատ զարգանում է: Դեղագործական ընկերություններն ամեն տարի նախապես պատվաստանյութեր են պատրաստում` ելնելով այն կանխատեսումներից, թե առաջիկա ամիսներին հատկապես որ շտամը կգերակայի»,- ասել է Լոնդոնի կենսատոխնոլոգիական iQur սթարթապից բժիշկ Ալեքս Ռամիրեսը:

Ռամիրեսի պարզաբանմամբ` պատվաստանյութի մշակման եւ այն բուժհաստատություններին հասցնելու ժամանակային միջակայքը բավականին մեծ է` հաշվի առնելով պատվաստանյութի նախապատրաստման մեթոդները, որոնք վերաբերում են դեռեւս 1950-ական թվականներին: Նույնիսկ այսօր դեղագործական ընկերությունները միլիոնավոր հավկիթեր են օգտագործում վիրուս աճեցնելու համար, որը կմտնի պատվաստանյութի բաղադրության մեջ, եւ հնարավորություն չունեն արագացնելու արտադրության գործընթացը: Ըստ որում` մշտապես առկա է այն հնարավորությունը, որ գերակայող վիրուսի շտամը սխալ կկանխատեսվի, եւ այս դեպքում պատրաստված պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը քիչ արդյունավետ կդառնա: Իսկ այն պահին, երբ գերակայող շտամը հավաստի լինի, նորից հատուկ պատվաստանյութի արտադրությունն սկսելն արդեն կուշանա:

ԵՄ-ի ֆինանսավորած FLUTCORE նախագծի շրջանակներում iQur-ի գիտնականներն առաջին անգամ պատվաստանյութի արտադրության ավելի ճկուն պրոցես են մշակել: Պատվաստանյութը գրիպի վիրուսի մշտապես փոփոխվող սպիտակուցային գլխիկին ուղղորդելու փոխարեն, գիտնականները ստեղծել են, այսպես կոչված, տանդեմային կորիզային կառուցվածք, որը բավականին արագագործ է` վիրուսի ավելի կայուն պոչը խոցելու համար: Այս կառուցվածքը սինթեզվում է խմորիչ բակտերիաների մոդիֆիկացման միջոցով: Խոմրիչային սինթեզի պրոցեսը պատվաստանյութի պատրաստման արտադրության գործընթացը կրճատում է մի քանի ամսից մինչեւ մի քանի շաբաթ:

Նոր պատվաստանյութն արդեն հաջողությամբ փորձարկվել է մկների վրա: Ներկայումս IQur-ը միջոցներ է հայթայթում նոր ունիվերսալ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել