• Latest news

Տրանսգենդեր տղամարդը երկրորդ երեխայով է հղի (ֆոտո)

23 հունիսի, 2017  23:49

29-ամյա Քեյսի Սալիվանը կին է ծնվել, բայց իրեն միշտ տղամարդ է համարել։ 4 տարի առաջ նա սկսել է սեռափոխության միջամտությունը, բայց վերջերս ժամանակավորապես դադարեցրել էր այն, որպեսզի հղիանա։ Հիմա Քեյսին արդեն հղիության 4-րդ ամսում է։

Սա Քեյսիի երկրորդ հղիությունն է ՝ նա արդեն ունի 5-ամյա որդի, որին լույս աշխարհ էր բերել դեռ մինչեւ կնոջից տղամարդ անցումը սկսելը։ 2016-ի մայիսին նա դադարեցրել է տղամարդկային հորմոնների ընդունումը, ու 6 ամսվա ընթացքում իր բոյֆրենդ Սթիվենի հետ փորձել է հղիանալ։

«Առաջին հղիության ընթացքում ես դեռ չէի ուզում ինքս ինձ տրանսգենդեր համարել։ Ես հույս ունեի, որ հղիությունը կօգնի ինքս ինձ կին գիտակցել։ Բայց ես շարունակում էի զգալ սարսափելի անհամապատասխանություն, ոչինչ չէր փոխվել։ Նույնիսկ հակառակը` դա ինձ համար սարսափելի ծանր ժամանակ էր, ես փորձում էին լինել նա, ով իրականոմ չէի։ Բայց հիմա իմ մարմինը համապատասխանում է իմ ինքնազգացողությանը։ Ինձ դուր է գալիս զգալ, թե ինչպես է երեխան աճում իմ ներսում»,- ասում է Քեյսին։

 Քեյսիի խոսքով` ինքը դեռ մանկուց իրեն տղամարդ էր զգում, բայց միայն 18 տարեկանում է իմացել, թե ինչ է նշանակում «տրանսգենդեր» բառը։ Երկար ժամանակ նա չի ցանկացել իրեն այդպիսին համարել, բայց հետագայում, ինքն իրեն խոստովանելուց հետո, չգիտեր, թե ինչպես վարվեր։ Նա վախենում էր խոսել այդ մասին ընկերների, ազգականների ու գործընկերների հետ։

19 տարեկանում Քեյսին, դեռ լինելով կին, ամուսնացել էր ու ծնել իր առաջին երեխային։ Բայց դրանից անմիջապես հետո հասկացել էր, որ պետք է այլեւս չթաքնվի։ Նա բաժանվել է ամուսնուց, որի հետ առ այսօր լավ հարաբերություններ է պահպանում, ու 2013-ի մայիսին սկսել է տղամարդկային հորմոններ ընդունել ու ենթարկվել կրկնակի մաստէկտոմիայի։ Շուտով նա ծանոթացել է իր ներկա բոյֆրենդ Սթիվենի հետ, ու նրանք հիմա երկրորդ երեխային են սպասում։

Քեյսին տեսաբլոգ է վարում, որում պատմում է իր հղիության մասին։ Նրա կարծիքով` համացանցում այսօր բավականաչափ տեղեկություններ չկան տրանսգենդերների կյանքի ու հղիության մասին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է