• Latest news

Սոցցանցերը դեռահասներին ոչ պիտանի կոսմետիկական միջամտությունների՞ են դրդում

23 հունիսի, 2017  20:38

Երիտասարդները սկսել են հաճախակի դիմել բոտոկսին եւ դերմոֆիլերներին` սոցցանցերի ազդեցության պատճառով: Այս մասին նշված է կենսաէթիկայի հարցերով բրիտանական անկախ խորհրդատվական մարմին Nuffield Council on Bioethics-ի զեկույցում: Մասնագետների եզրակացությամբ` կառավարությունը պետք է կարգավորի կոսմետիկայի այս ոլորտը:

Զեկույցում նշվում է բացասական ազդեցության մասին, որը կատարում են վիրտուալ դիմահարդարման հավելվածները եւ պլաստիկ վիրաբուժության համացանցային խաղերը, որոնք ուղղված են պատանիներին: Հետազոտության հեղինակներին մտահոգում է, որ համանման հավելվածները երեխաների եւ երիտասարդների մեջ սեփական արտաքինի վերաբերյալ չարդարացված տագնապ են առաջացնում:

Մասնագետները մի քանի հիմնական պահ են առանձնացրել, որոնց ազդեցությամբ երիտասարդները սկսել են մեծ ուշադրություն հատկացնել իրենց արտաքինին:

Սա, մասնավորապես, սոցցանցերի ազդեցության հետեւանք է, որտեղ տարբեր լուսանկարները ստանում են դրական կամ բացասական վարկանիշ, ինչպես նաեւ հայտնի մարդկանց կյանքի ոճն ընդօրինակելու նրանց ձգտման, որոնք հրապարակում են իրենց ռետուշավորված լուսանկարները: Այս ամենը 2 սեռերի երիտասարդների շրջանում իրենց արտաքինի հետ կապված մեծ անհանգստություն է ծնում:

«Մենք չափազանց զարմացած էինք` որոշ փաստեր հայտնաբերելով: Օրինակ` վիրտուալ դիմահարդարման հավելվածները կամ պլաստիկ վիրաբուժության [օնլայն] «խաղերը», որոնք ուղղված են պատանիներին, 9 տարեկաններին, աղջիկներին»,- նշել է կոսետիկական վիրաբուժության էթիկայի հետազոտության ղեկավար, Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Ժանեթ Էդվարդսը:

Նրա խոսքով` ամեն օր գովազդները եւ սոցցանցերը հրապարակում են ոչ իրատեսական եւ հաճախ խտրական հաղորդագրություններ այն մասին, թե մարդիկ, հատկապես աղջիկները եւ կանայք, ինչպիսի տեսք «պետք» է ունենան:

Զեկույցում նշված է, որ նման հավելվածները, ինչպիսին են «Պլաստիկ վիրաբուժության արքայադուստրը», «Փոքրիկ բժիշկ կոսմետոլոգը» եւ «Դեմքս թարմացրու», կարող են ազդել պատանի սերունդի շրջանում ինքնաընկալման խնդիրների առաջացման վրա եւ նույնիսկ ազդեն հոգեկան առողջության վրա:

Պրոֆեսոր Էդվարդսը կոչ է անում, որպեսզի կոսմետիկական միջամտությունների կիառումն արգելվի 18 տարեկանից փոքր մարդկանց համար, եթե միայն դրա համար թույլտվություն չտա հատուկ հանձնաժողովը` կազմված մասնագետներից, ընտանեկան բժիշկներից եւ հոգեբաններից:

«Չի կարելի, որ անչափահասները կարողանան փողոցից մտնել եւ կոսմետիկական միջամտություններ կատարեն: Գոյություն ունի օրենքով սահմանված տարիք, որից վաղ չի կարելի դաջվածք կատարել կամ սոլյարի հաճախել: Կոսմետիկական ինվազիվ միջամտությունները պետք է այսպես կարգավորվեն»,- կարծում է փորձագետը:

Ինչպես նշել է Միջազգային ընդհանուր խորհրդի գործադիր տնօրեն Չարլի Մասին, նոր զեկույցը ցույց է տալիս, որ «մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ երիտասարդները գտնվում են իրենց արտաքինի հետ կապված մշտական ճնշման ներքո, եւ էթիկապես սխալ է, որ ընկերությունները այս պահը շահարկեն ու 18 տարեկանից փոքր մարդկանց ոչ պիտանի կոսմետիկական միջամտություններ առաջարկեն»:

Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայից Քեւին Հենքոքը նշել է, որ այս հետազոտության մեջ մեծ թվով վտանգներ են պարունակվում, որոնք իր ասոցիացիային մտահոգում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է