• Latest news

Գիտնականները լուծել են անբացատրելի գլխացավերի հանելուկը

24 հունիսի, 2017  23:44

Որոշ բնակարաններում եւ շենքերում գտնվելիս անբացատրելի գլխացավը, ալերգիան եւ առողջության հետ կապված տարօրինակ այլ խնդիրները կարող են կապված լինել բորբոսասնկերի եւ դրանց սպորների հետ, գիտնականներն այս մասին նշել են Applied and Environmental Microbiology ամսագրում հրապարակված իրենց հոդվածում:

«Մեզ հաջողվել է ցույց տալ, որ միկոտոքսինները կարող են բորբոսնած պատերից եւ այլ առարկաներից արտադրվել ուղղակի օդի մեջ, հատկապես փակ շենքերում: Հետեւաբար այն կարող են շնչել այսպիսի շենքերի բնակիչները, եւ մարդկանց առողջության վրա դրանց ազդեցությունն անհրաժեշտ է հետազոտել, հատկապես այն տներում, որտեղ մեծ քանակով բորբոս կա»,- ասել է Թուլուզի համալսարանից (Ֆրանսիա) Ժան Դենի Բալլին:

Վերջին տարիներին բժիշկները ուշադրություն են դարձրել, որ մարդկանցից շատերը բողոքում են անբացատրելի գլխացավերից, ալերգիայի նոպաներից, շնչառության ծանրությունից եւ առողջության հետ կապված այլ խնդիրներից, երբ գտնվում են կոնկրետ բնակարանում, տանը կամ շենքում:

Բալլին եւ նրա գործընկերները պատահաբար գտել են առողջական այս բոլոր խնդիրների առաջացման հնարավոր պատճառը` փորձ կատարելով սնկերի 3 տեսակներով` Penicillium brevicompactum, Aspergillus versicolor եւ Stachybotrys chartarum, որոնք պարբերաբար սկսում են աճել պաստառներին եւ բնակարանի մութ անկյուններում:

Գիտնականներին հետաքրքրել է, թե ինչպես են բազմանում սնկերը եւ ինչն է նրանց ստիպում բնակության բնական միջավայրից տեղափոխվել եւ «գաղութացնել» բնակելի շենքերը, ավտոտնակները, ամառանոցները եւ այլ կառույցները:

Այս հարցի պատասխանը գտնելու համար Բալլիի խումբը «բնակարանի նմանակ» է կառուցել` պատի հատված պաստառներով սոսնձված, որի վերեւում գիտնականները սպորներ են աճեցրել եւ պարբերաբար դրանց վրա օդի հոսանք փչել` նմանակելով օդափոխության եւ օդորակիչի աշխատանքը: Օդը, որն անցել է բորբոսի գաղութի միջով, անընդհատ վերլուծվել է դրանց մեջ սպորների եւ սնկերի կենսագործունեության արտադրանքի առկայությունը ստուգելու համար:

Այս փորձերն անսպասելի արդյունք են ունեցել: Պարզվել է, որ բորբոսի սպորներից բացի, օդի մեջ են մշտապես հայտնվել մեծ քանակությամբ, այսպես կոչված, միկրոտոքսիններ` թունավոր նյութեր, որոնցից շատերը թոքերի մեջ կամ մաշկի վրա ընկնելիս կարող են ծանր թունավորումներ կամ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Անասնակերում միկրոտոքսինների հայտնվելը, որոնք բորբոսով են վարակված,  անասունների արտադրողականությունը կտրուկ վատթարացնում է, թուլանում է նրանց իմունիտետը, եւ կարող է մահվան հանգեցնել նույնիսկ համեմատաբար փոքր չափաքանակով ուտելու դեպքում:

Գիտնականների կարծիքով` համանման ինչ-որ բան կարող է տեղի ունենալ նաեւ բնակարաններում, որոնց պատերը եւ պաստառները բորբոսով են ծածկվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել