• Latest news

Ինսուլտի բուժում ցողունային բջիջներով

8 ապրիլի, 2014  20:12

Ինսուլտ տարած հիվանդները կարող են առողջանալ ցողունային բջիջներով բուժումից հետո: Նոր ամերիկյան հետազոտությանը մասնակցել են 18 հիվանդ, որոնց ուղեղ են ներմուծել ցողունային բջիջներ եւ նրանցից երկուսի մոտ դիտվել է նկատելի բարելավում:

Ինչպես հաղորդում է NewMax Health-ը, բոլոր հիվանդները նկատել են բարելավումները բուժման 6 ամիսների ընթացքում: Չնայած, որ 3 հիվանդի մոտ բուժումից հետո բարդություններ են առաջացել, նրանք բոլորն էլ առողջացել են: Եվ ավելին, հետազոտողները հայտնում են, որ 2 հիվանդների մոտ վիճակի նկատելի բարելավում է եղել բուժումից անմիջապես հետո:

Հիվանդները (2 կանայք) վերականգնել են խոսելու եւ քայլելու կարողությունն արդեն իսկ վիրահատությանը հաջորդող առավոտյան: Երկուսի մոտ էլ ինսուլտն առաջացել էր հետազոտության սկզբից 2 տարի առաջ՝ այսինքն բժիշկներն արդեն հույս չունեին որեւէ լավացման:

Ինսուլտը մարդու մոտ տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուղեղի արյան շրջանառությունը խանգարվում է արյան մակարդուկի կամ արյունազեղման հետեւանքով: Թթվածնից եւ սննդանյութերից զրկված ուղեղի բջիջներն արագ մահանում են:

Ինտենսիվ ֆիզիկական թերապիան կարող է օգնել մարդկանց ձեռք բերել որոշ կարողություններ, որոնք նրանք կորցրել են ինսուլտից հետո, սակայն փորձագետները հայտնում են, որ առայժմ չկան ուղեղի վնասված հյուսվածքները վերականգնելու միջոցներ:

Երեք հիվանդների մոտ վիրահատությունից հետո բարդություններ են առաջ եկել: Մեկի մոտ՝ արյունահոսություն, մյուսի մոտ՝ ցնցումներ, իսկ երրորդի մոտ թոքաբորբ է զարգացել: Այս ամենը վերականգնվել է բուժումից հետո:

Գիտնականները հետեւել են ինսուլտից հետո վնասված բջիջներին: Հիվանդների մեծամասնության մոտ այս պլանում ահռելի առաջընթաց է նկատվել: Հետազոտողներն ասում են, որ 6 ամսից հետո թուլությունն ու կարկամությունը դեպի նվազում են գնացել առանց բացառության բոլոր հիվանդների մոտ: Սակայն 2 հիվանդներ հատուկ հետաքրքրեցին հետազոտողներին, քանի որ ինսուլտի հետեւանքները երկուսի մոտ էլ գրեթե ամբողջությամբ անցան: Կանանցից մեկը 33 տարեկան էր, մյուսը՝ 71: Երկուսն էլ գրեթե ամբողջությամբ կաթվածահար էին, ասում է Ստենֆորդյան համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, հետազոտության հեղինակ Հարի Սթեյնբերգը: Այնուամենայնիվ, Սթեյնբերգը համարում է, որ նմանատիպ «հրաշալի» առողջացումները ոչ բնորոշ են, քանի որ հետազոտության մեջ ստուգիչ խումբ չի եղել, եւ դժվար է ասել, թե այդ բուժումն է այդպես արդյունավետ ազդել, թե որեւէ այլ բան, որն օգտագործվել է բուժման ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել