• Latest news

Օձի խայթոցը գլխից ավելի վտանգավոր է, քան վերջույթներից․ թունաբան

27 հունիսի, 2017  20:26

Որքան մոտ է օձի խայթոցը գլխին կամ սրտին, այդքան այն վտանգավոր է։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։

Թունաբանի խոսքով, երբ օձի թույնը հայտնվում է խոշոր անոթներում, այն ավելի արագ ու ինտենսիվ է գործում, ինչը ենթադրում է ավելի շատ ռիսկեր առողջության ու կյանքի համար, մանավանդ եթե հիվանդը ժամանակին գրագետ օգնություն չի ստանում։ Եթե խայթոցի տեղը մոտ է սրտին, թույնն ավելի արագ է տարածվում ամբողջ օրգանիզմում, ինչը կարող է լուրջ հետեւանքների ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ 

Նման խայթոցները, սակայն, մասնագետի խոսքով բավականին հազվադեպ են։ Դեպքերի 97-99 տոկոսում օձերը խայթում են վերջույթները, իր աշխատանքային փորձի ընթացքում թունաբանը հանդիպել է խայթոցների մեջքից, հետույքից, կրծքից, բայց դա, նրա խոսքով, հատուկենտ դեպքեր են։ Հիմնականում օձը խայթում է ոտքից ու ձեռքից, ինչը նվազ վտանգավոր է, քան գլխից կամ վզից խայթոցները։

Միքայել Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանում եղել են մահացության դեպքեր այն բանից հետո, երբ օձի թույնը հայտնվել է խոշոր անոթներում։ Բայց նույնիսկ այդ դեպքերում մահը սովորաբար միանգամից չի վրա հասնում, այլ որոշ ժամանակ անց՝ մասնագետի խոսքով շատ բան է կախված նրանից, թե ինչ վիճակում է տուժածի օրգանիզմը, արդյոք նա ունի այլ հիվանդություններ, նաեւ  նրանից, թե երբ ու ինչպես է ցուցաբերվել առաջին բուժօգնությունը։

Ի՞նչ անել, եթե օձը խայթել է

Տուժածին պետք է անշարժացնել: Նրան չի կարելի թողնել քայլել կամ առհասարակ շարժվել: Փորձեք արտածծել թույնը: Դրանով դուք կհեռացնեք դրա 30 տոկոսն օրգանիզմից:

Այնուհետեւ պետք է հնարավորինս արագ տուժածին հիվանդանոց հասցնել, որտեղ նրան հակաթույն կներարկեն: Հակաթույնի առաջին չափաբաժինը նախընտրելի է ներարկել խայթոցից վեց ժամ հետո: Ինչքան շուտ դա արվի, այդքան բարձր են տուժածի շանսերը:

Չի կարելի կտրել խայթոցի տեղը, կամ վառել կամ էլ ժգուտ դնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել