• Latest news

Հայաստանում 1-ին տիպի դիաբետով 502 երեխա կա

28 հունիսի, 2017  17:19

Այսօրվա դրությամբ Հայաստանում 502 երեխա տառապում է 1-ին տիպի դիաբետով եւ 3 դեռահաս` 2-րդ տիպի դիաբետով: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

2007 թվականից 1-ին տիպի դիաբետով հիվանդացածությունն աճել է ավելի քան 40 տոկոսով: Ամեն տարի Հայաստանում գրանցվում է այս տիպի դիաբետի 60-75 նոր դեպք. Հայաստանի համար սա բավականին մեծ թիվ է: Ավելին` այս հիվանդությունն առավել հաճախակի են սկսել ախտորոշել մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ: 1-ին տիպի դիաբետով հիվանդ բոլոր երեխաներն ինսուլինով ապահովված են:

Ինչ վերաբերում է 2-րդ տիպի դիաբետին, նախկինում այն մեծահասակների հիվանդություն էր համարվում, սակայն վերջին տարիներին այն սկսել են ավելի հաճախ ախտորոշել երեխաների եւ դեռահասների մոտ: Այսօրվա դրությամբ Հայաստանում 2-րդ տիպի դիաբետ է ախտորոշվել 11 տարեկան եւ ավելի մեծ միայն 3 դեռահասի մոտ: Հարկ է նշել, որ ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի, 2-րդ տիպի դիաբետը կապված է ապրելու կերպի, սխալ սնվելու եւ քիչ շարժվելու հետ: Պատահական չէ, որ այս տիպի դիաբետով երեք դեռահասներն էլ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն:

Այսօր` հունիսի 28-ին, հայ էնդոկրինոլոգները մասնակցում էին «2-րդ տիպի դիաբետ. հարցեր, որոնք դեռեւս չեն քննարկվել» թեմայով համաժողովին: Ինչպես նշեց Ելենա Աղաջանովան, բոլորովին վերջերս Հայաստանում տեղի է ունեցել էնդոկրինոլոգների խոշոր գիտական համաժողով, սակայն մեծ թվով կարեւոր հարցեր են մնացել, որոնք համաժողովի շրջանակում չեն հասցրել քննարկել: Էնդոկրինոլոգները հենց այս հարցերն են այսօր քննարկում: Մասնավորապես` կանդրադառնան դիաբետի հազվադեպ` գենետիկ ձեւերի ախտորոշման եւ բուժման մեթոդներին, նաեւ հիպոգլիկեմիայի խնդրին, որի վերաբերյալ հայ մասնագետների համար դասախոսությամբ հանդես կգա Չեխիայից էնդոկրինոլոգ Յան Բրոզը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է