Ակուպունկտուրան (ասեղնածակումը) կարող է օգնել մարդկանց, ովքեր ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ փսխման ռեֆլեքս են ունենում, պնդում են իտալացի հետազոտողները։
Ամերիկացիների մոտավորապես 20% լուրջ տագնապ են զգում ատամնաբույժի սենյակում:
Մարդիկ, ովքեր չեն կարողանում զսպել փսխման ռեֆլեքսը, չկանխամտածված կերպով զրկում են իրենց լավագույն ստոմատոլոգիական օգնությունից, գրում են Սիցիլիայի Պալերմո Համալսարանից Ջուզեպպա Բիլելլոն (Giuseppa Bilello) եւ Անտոնելլա Ֆրեգապանեն (Antonella Fregapane):
Նրանք առաջարկում են ակուպունկտուրան որպես խնդրի լուծում:
Հետազոտողներն հավաքագրեցին ստոմատոլոգիական աթոռի վրա փսխման ռեֆլեքս ունեցած 20 մարդու, որպեսզի բուժեն վերին եւ ստորին ատամները սովորական պայմաններում, իսկ հետո ակուպունկտուրայից անմիջապես հետո:
Վերին ատամների բուժման առաջին փուլի համար, նրանք հաղորդեցին, որ փսխման ռեֆլեքսի միջին արժեքը 0-10 բալանոց համակարգում կազմում էր 7 , այստեղ 10- փսխման առավելագույն զգացողությունն է:
Երկրորդ փուլի համար մասնակիցների վրա շարեցին ասեղները եւ թողեցին մինչեւ միջամտության ավարտը: Միջինում փսխման ռեֆլեքսն ընկավ մինչեւ 1-ը:
Համաձայն Acupuncture in Medicine ամսագրի հոդվածի, նույն պատկերն էր նաեւ ստորին ատամների բուժման ժամանակ, հըաղորդում է Fox News-ը։
Տվյալ հետազոտության ժամանակ գիտնականները ասեղները տեղադրում էին PC6, EX 1 եւ CV24 ակուպունկտուրային կետերի՝ դեմքի եւ պարանոցի վրա:
Ակուպունկտուրայի առավելություններից մեկն այն է, որ վիրահատությունից հետո հիվանդը կարող է մեքենա վարել, ինչն անհնար է բուժման այլ եղանակների ժամանակ, ինչպես օրինակ՝ ընդհանուր անզգայացման դեպքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր