• Latest news

7-ամյա տղայի փորը ֆուտբոլի երկու գնդակի չափ է դարձել (ֆոտո)

29 հունիսի, 2017  10:40

Հնդկաստանից 7-ամյա Շահանուր Ալամն այնքան նիհար է, որ կարելի է հաշվել նրա կողոսկրերը: Սակայն հիվանդության հետեւանքով տղայի փորը ֆուտբոլի երկու գնդակի չափ է դարձել:

Շահանուրը երկկողմ թոքային հեղում ունի՝ բորբոքային հիվանդություն, որի ժամանակ թոքային խոռոչում հսկայական քանակությամբ հեղում է կուտակվում: Քանի որ հիմա նրա փորը ծանր է, տղան չի կարողանում նորմալ քայլել, իսկ ուտելու փորձից հետո փսխում է:

Հիվանդության առաջին ախտանշանները սկսել են հայտնվել 2 տարի առաջ: Մինչ այդ Շահանուրը, ծնողների խոսքով, առողջ երեխա էր, բայց հանկարծ տղայի որովայրի շրջանում ուժեղ ցավեր են սկսվում: Ծնողները նախ մտածում են, որ երեխայի մոտ սովորական աղիքային ինֆեկցիա է, բայց հետո փորը սկսում է մեծանալ: Ծնողները տեղի մի քանի բժիշկների են դիմել, բայց ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչ հիվանդություն է տղայի մոտ: Ամեն անգամ տղային տուն են ուղարկել՝ ցավազրկող նշանակելով, որը, սակայն, չի օգնել:

Տղայի վիճակը շարունակել է վատթարանալ: Նա դադարել է դպրոց գնալ, սկսել է արագորեն նիհարել, քանի որ չի կարողացել նորմալ ուտել: Ծնողներն ունեցած ամեն ինչ վաճառել են՝ երեխային հարեւան շրջանի խոշոր հիվանդանոց տանելու համար: Միայն այնտեղ են բժիշկները կարողացել ճիշտ ախտորոշում կատարել:

Երեխայի կյանքը հնարավոր է փրկել 2.400 ֆունտ արժողությամբ վիրահատության շնորհիվ, սակայն աղքատ ընտանիքն այդքան գումար չունի: Տղային որդեգրած ծնողները հույս ունեն հավաքել այն՝ երեխային բուժելու համար:

Տղայի խորթ մայրը՝ Շալեման, լրագրողներին պատմել է, որ Շահանուրի փորն օրեցօր մեծանում է, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, կարող են կորցնել երեխային:

«Մենք գումար չունենք, բայց հույս ունենք, որ կառավարությունն ու բարի մարդիկ կօգնեն փրկել մեր երեխային»,- ասել է տղային որդեգրած հայրը՝ Սալիմ ուդ Դինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել