• Latest news

Սիրեցյալի հպումը մեղմում է կնոջ ցավը. հետազոտություն

29 հունիսի, 2017  11:52

Հպումը կարող է նվազեցնել սիրահարների ֆիզիկական ցավը, պարզել են Հայֆայի համալսարանի (Իսրայել) մասնագետները:

Բժիշկ Պավել Գոլդշթեյնը եւ նրա գործընկերները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ եթե զույգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է, ապա զուգընկերների հփումը սրտի զարկերի եւ շնչառության համաժամանակացում է առաջացնում:

Պավել Գոլդշթեյնը NEWSru.co.il-ին ասել է, որ խոսքն այս շարքի երկրորդ հետազոտության մասին է: Առաջին հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են մեկ տարի առաջ, ցույց են տվել, որ զուգընկերներից տղամարդու հպումը կնոջ ձեռքին նրա ցավը մեղմում է: Երկրորդ հետազոտության նպատակն էր այս պրոցեսի ֆիզիոլոգիական պատճառները պարզելը:

Փորձին մասնակցել է 23-ից մինչեւ 32 տարեկան հետերոսեքսուալ 22 զույգ: Առաջին փուլում նրանք լրացրել են էմպատիայի մակարդակի վերաբերյալ հարցաշար: Այնուհետեւ կնոջ նախաբազկին է ամրացվել սենսորային թեստավորման համակարգի ջերմահաղորդիչ, եւ նրան խնդրել են նշել ցավի աստիճանը, հայտնում է Scientific Reports-ը: Փորձի ընթացքում զույգերը նստած էին կա’մ միմյանց հպվելով, կա’մ մեկը մյուսի ձեռքը բռնած, կա’մ ընդհանրապես տարբեր սենյակներում: Դրանից հետո կինը նախաբազկի վրա ջերմային խթանում է ստացել: Հետազոտությունը ցույց է տվել, որ ցավը մեղմվում է, երբ սիրահարները միմյանց հպվում են:

Գիտնականները չափել են նաեւ սրտի զարկը եւ շնչառությունը` հաստատելով իրենց այն վարկածը, որ հպումն ուժեղացնում է զուգընկերների միջեւ այս ռիթմերի համաժամանակացումը: Սակայն, Գոլդշթեյնի խոսքով, ինքը եւ իր գործընկերները անսպասելի արդյունք են ստացել` պարզվել է, որ երբ զուգընկերներից մեկը ցավ է զգացել եւ այդ ընթացքում նրանք միմյանց չեն հպվել, սրտի զարկերի եւ շնչառության համաժամանակացումը վերացել է:

Գիտնականները վարկած են առաջադրել, որը դեռեւս չի ստուգվել, որի համաձայն` զուգընկերոջ հպումը չզգալով կինը ցավը կառավարելու այլ տեխնիկա է կիրառում, որոնք խանգարում են համաժամանակացմանը:

Գոլդշթեյնի խոսքով` սա առաջին հետազոտությունն է, որը ցավի պրոցեսն ուսումնասիրում է որպես սոցիալական վիճակ` կապված մարդկանց հաղորդակցության հետ:

Զուգընկերների մոտ ֆիզիկական հպման եւ ցավի մակարդակի միջեւ կապը հետազոտելու գաղափարը բժիշկ Գոլդշթեյնի մոտ առաջացել է 4 տարի առաջ` իր կնոջ երկունքի ցավերի ժամանակ:

«Ես կնոջս հետ նստած էի ծնարանում, նա ուժեղ ցավերի մեջ էր, եւ ինձ տանջում էր այն միտքը, որ չգիտեմ նրան ինչպես օգնել: Եվ կինս խնդրեց բռնել իր ձեռքը` բացատրելով, որ դա նվազեցնում է սթրեսի եւ ցավի մակարդակը: Սա ինձ համար անչափ էմոցիոնալ վիճակ էր, իսկ երբ մեր դուստրը ծնվեց, ես որոշեցի այս պրոցեսը գիտականորեն հետազոտել»,- պատմել է Գոլդշթեյնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել