• Latest news

Հղիության ընթացքում ասպիրինի ընդունումը 82% նվազեցնում է պրեէկլամպսիայի հավանականությունը

30 հունիսի, 2017  10:36

Հղիության ընթացքում ասպիրինի ցածր չափաքանակների ընդունումը 82 տոկոսով նվազեցնում է պրեէկլամպսիայի հավանականությունը: Այս մասին նշված է University of Exeter-ի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է New England Journal of Medicine-ում:

Եթե կինն ամեն օր ընդունում է 150 մգ ասպիրին, նրա մոտ այս մահացու վտանգավոր վիճակի զարգացման հավանակությունը 82 տոկոսով նվազում է, եթե երեխան լույս աշխարհ է գալիս մինչեւ հղիության 34-րդ շաբաթը, եւ 62 տոկոսով, եթե երեխան ծնվում է մինչեւ 37-րդ շաբաթը:

Պրեէկլամպսիա է առաջանում գրեթե յուրաքանչյուր 10-րդ հղիի մոտ: Պրեէկլամպսիայի վտանգի գործոնների թվում նշվում է դիաբետի, զարկերակային բարձր ճնշման կամ երիկամային հիվանդությունների առկայությունը, ինչպես նաեւ այս խանգարման զարգացումը նախորդ հղիությունների ժամանակ:

Հետազոտողները ռիսկի խմբի մեջ մտնող 1776 կանանց վերլուծել են` կապված  պրեէկլամպսիայի առաջացման սպառնալիքի հետ: Կանանց մի մասն ամեն օր ասպիրինի 150 մգ է ստացել` սկսած հղիության 11-14-րդ շաբաթից մինչեւ 36-րդ շաբաթը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամեն օր ասպիրինի 150 մգ-ի օգտագործումն իսկապես պրեէկլամպսիայի հավանականությունը նվազեցրել է:

Հետազոտության հեղինակները չեն հայտնում, թե ասպիրինը հատկապես ինչպես է պրեէկլամպսիան կանխում: Սակայն հայտնի է, որ այս խանգարումը կապված է ընկերքով արյան հոսքի նվազման, պտղին թթվածնի եւ սնուցող նյութերի մատակարարման սահմանափակման հետ, ինչը կարող է բացասաբար ազդել նրա աճի վրա: Ասպիրինը հակակոագուլյանտ է, այսինքն` դեղամիջոց, որն արյունը ջրիկացնում է եւ բարելավում արյան շրջանառությունը, որը բազմիցս հաստատվել է նախկինում կատարված հետազոտություններով:

Գիտնականները բժիշկներին կոչ են անում պրեէկլամպսիայի առաջացման մեծ հավանականություն ունեցող հղի կանանց ասպիրինի ցածր չափաքանակներ նշանակել: Միանգամայն հնարավոր է, որ այս դեղերը կփրկեն ե’ւ իրենց հղիներին, ե’ւ նրանց ապագա երեխաներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել