• Latest news

Ալերգիայի ծանր տեսակի պատճառով մարդուն կարողն են բանակ չտանել. ալերգաբան

1 հուլիսի, 2017  14:08

Ալերգիայի ծանր տեսակով տառապող մարդուն տեսականորեն կարող են զինվորական ծառայության համար անպիտան ճանաչել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ալերգաբան Զարուհի Կալիկյանը։

Ալերգաբանը խոստովանել է, որ զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի անդամ չէ ու քիչ բան գիտի այն մասին, թե Հայաստանում ինչ սկզբունքներով են առաջնորդվում՝ զորակոչիկի պիտանելիության կամ ոչ պիտանելիության մասին որոշում կայացնելիս։ Բայց տեսականում ալերգիայի ծանր տեսակը կարող է մարդուն անպիտան դարձնել ծառայության համար։

Մասնագետի խոսքով, հազվագյուտ դեպքերում ալերգիան կարող է ունենալ շատ ծանր դրսեւորումներ, օրինակ անաֆիլակտիկ շոկ կամ կոկորդի այտուց։ Երկու վիճակներն էլ մարդու կյանքի համար լուրջ վտանգ են ներկայացնում, մանավանդ եթե նա ժամանակին օգնություն չստանա։

Անաֆիլակտիկ շոկը մարդու սուր ալերգիկ արձագանքն է, որը սովորաբար առաջանում է ալերգենի հետ կրկնակի շփման դեպքում։ Անաֆիլակսիան կարող է առաջանալ ցանկացած ալերգենով, բայց հիմնականում դրա պատճառն են դառնում միջատների թույնը, որոշ մթերքներ կամ դեղամիջոցներ;

Կոկորդի այտուցը ալերգիայի բավականին հազվագյուտ, սակայն շատ վտանգավոր դրսեւորում է։ Այտուցի պատճառով շնչառական ուղիները փակվում են ու առանց գրագետ օգնության մարդը կարող է խեղդվել։ Նման այտուցները հաճախ են զարգանում՝ միջատների թույնի հետ շփումից կամ որոշ դեղամիջոցների հանդեպ արձագանքից։

Ալերգիայի ավելի թեթեւ տեսակները հեշտությամբ են ենթարկվում հսկողության ու բուժման, ու մասնագետի խոսքով դժվար թե պատճառ դառնան զորակոչիկին ծառայության համար անպիտան ճանաչելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է