• Latest news

8 մթերք, որոնք օգտակար են ջլերի համար

3 հուլիսի, 2017  18:01

Ջլերը մկանների միացնող հյուսվածքային մասն են, որոնց օգնությամբ մկանները միանում են կմախքին։ Այս կամ այն շարժումը կատարել կարողանալու համար մարդուն անհրաժեշտ է, որ ոսկրամկանային համակարգը լավ աշխատի։ Իսկ քանի որ ջլերն այս համակարգում կապող օղակն են, պետք է անհրաժեշտ սնուցում ստանան, որպեսզի մկանների եւ ոսկրերի աշխատանքը ճիշտ ապահովեն։

Որպեսզի ջլերն առողջ եւ ամուր մնան, մարդու սննդակարգում պետք է բավարար քանակով կալցիում, սպիտակուցներ եւ կոլագեն ստեղծող մթերքներ պարունակվեն։

Ժելատին/ժելե

Ժելատինը կոլագեն է պարունակում, որն անհրաժեշտ է ջլերի առողջության պահպանման համար։ Մասնագետներից ոմանք պնդում են, որ ժելատինի պարբերական օգտագործումը մեծացնում է ջլերի առաձգականությունը եւ դրանց օգնում հաղթահարել մեծ ծանրաբեռնվածությունները։

Սպիտակուցներ

Ջլերի առողջության պահպանման համար կենդանական ճարպերը եւս անհրաժեշտ են, ուստի խորհուրդ է տրվում պարբերաբար տավարի միս օգտագործել, որն ահռելի քանակով ամինաթթուներ է պարունակում, ինչպես նաեւ հավի կրծքամիս։

Խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ ներառել նաեւ ձու։ Ձուն ոչ միայն սպիտակուցներ է պարունակում, այլ նաեւ D վիտամին, որը նույնպես անհրաժեշտ է ջլերի առողջության համար։

Լյարդ

Լյարդը հարուստ է D3 ու А վիտամիններով եւ պղինձով, որոնք նպաստում են ջլերի ամրացմանը։

Կաթնամթերք

Կաթնամթերքը կալցիումի լավ աղբյուր է, որը պատասխանատու է  մկանաջլային համալիրով նյարդային խթանի փոխադրման համար։ Եթե կաթը վատ եք մարսում, ձեր սննդակարգի մեջ պանիր, կաթնաշոռ, կեֆիր եւ մածուն ընդգրկեք։

Ձուկ

Յուղոտ ձուկը, ինչպիսին թյունիկն է, ճարպերով է հարուստ, որոնք օգնում են ջլերը պաշտպանել գերծանրաբեռնվածություններից։ Սննդակարգում օգտակար ճարպերի եւ ճարպաթթուների բացակայությունը դանդաղեցնում է վերականգնման պրոցեսը, եւ ջլերն ավելի խոցելի են դառնում։

Բուլղարական պղպեղ եւ ցիտրուսներ

Ենթաերիկամների հորմոնները (գլյուկոկորտիկոիդները), սեռական հորմոնները եւ C վիտամինը մեծ ազդեցություն են ունենում օրգանիզմում կոլագենի կենսասինթեզի վրա։ Բուլղարական պղպեղը եւ ցիտրուսայինները մեծ քանակով C վիտամին են պարունակում, որոնք ոչ միայն իմունային համակարգն են ամրապնդում, այլեւ նպաստում են կոլագենի սինթեզին։

Ծիրան

Ծիրանը կալիումով է հարուստ, որը պատասխանատու է մկանների աշխատունակության համար, որոնք կառավարում են ոսկրային համակարգը։

Նուշ

Նուշը պարունակում է E վիտամինի հեշտ յուրացվող ձեւը, որի շնորհիվ ջլերը կարող են վնասվածքներ ստանալուց հետո ավելի արագ վերականգնվել։ Խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ նուշ ներառել, սակայն չմոռանալ, որ այն բավական շատ կալորիա է պարունակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է