• Latest news

Գոտեորքինը 40 տոկոսով մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը. հետազոտություն

4 հուլիսի, 2017  20:57

Գոտեորքինը սրտի կաթվածի եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծացնում է 40 տոկոսով: Այս մասին նշված է Asan Medical Center-ի (Հարավային Կորեա) գիտնականների հետազոտության մեջ:

Գոտեորքինի հարուցիչը հերպեսի վիրուսի տարատեսակներից մեկն է: Այս վիրուսի հետեւանքով հիվանդի իրանին ցավոտ ցան է առաջանում. գիտնականները պարզել են, որ երբեմն վիրուսը ոչ միայն մաշկն է ախտահարում, այլ ավելի խորն է թափանցում եւ գրոհում արյունատար ամոթների եւ որոշ նյարդերի վրա: Բորբոքված անոթներում թրոմբներն ավելի արագ են առաջանում, որոնք կարող են կաթվածների հանգեցնել: Իսկ նյարդերի բորբոքումը կարող է դառնալ ուժգին ցավերի եւ այսպես կոչված` հետհերպեսային նեւրալգիայի պատճառ:

Գիտնականները վերլուծել են գոտեորքինով 23 հազար հիվանդների տվյալները եւ համեմատել այս հիվանդությամբ երբեւէ չհիվանդացած մարդկանց տվյալների հետ: Նրանք նկատել են, որ կանայք որքինով ավելի հաճախ են վարակվել, քան տղամարդիկ: Ուշադրություն դարձնելով այս մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականության մյուս բոլոր գործոններին`գիտնականները փորձել են կապ հայտնաբերել որքինի եւ կաթվածի հավանականության միջեւ: Պարզվել է, որ նման կապ իսկապես կա. որքինով հիվանդացած մարդիկ 41 տոկոսով ավելի հաճախ են բախվել սրտի ցանկացած հիվանդության հետ, 35 տոկոսով ավելի հաճախ են կաթվածներ ստացել եւ 59 տոկոսով ավելի հաճախ` սրտի կաթված:

Հետազոտության հեղինակ բժիշկ Սուն Հան Կիմը նշել է, որ պատվաստումը կարող է մարդուն պաշտպանել ե՛ւ գոտեորքինից, ե՛ւ, հնարավոր է, դրա հետ կապված բարդություններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել