• Latest news

Գիտնականները մեկ քայլով մոտեցել են տուբերկուլյոզի դեմ նոր դեղերի ստեղծմանը

10 հուլիսի, 2017  15:49

Քորնելի համալսարանի հետազոտողների վերջին հայտնագործությունը կարող է հանգեցնել կայուն տուբերկուլյոզի նոր, ավելի արդյունավետ բուժման:

Նրանց հաջողվել է պարզել Mycobacterium tuberculosis (Mtb) բակտերիաների առանցքային մետաբոլիկ մեխանիզմը, որը կարող է նպաստել տուբերկուլյոզի դեմ նոր դեղերի ստեղծմանը: Աշխարհում արդեն մոտ 1,5 մլրդ մարդկանց ախտահարած եւ ամեն տարի միլիոնից ավելի մահվան պատճառ Mtb-ն մարդու մարմնում կենսունակ մնալու համար լիպիդներ, խոլեստերին եւ ճարպաթթուներ է պահանջում` ինչպես գաղտնի ժամանակահատվածում, այնպես էլ ակտիվ ինֆեկցիայի ժամանակ: Մեխանիզմի, որի օգնությամբ Mtb-ն միաձուլում է մարդու ճարպաթթուները, մինչեւ վերջին ժամանակները գաղտնիք էր:

Գիտնականները, սակայն, այժմ գենետիկ սքրինինգի միջոցով պարզել են այն գեները, որոնք կապված են խոլեստերինի մետաբոլիզմի հետ: Պարզվել է, թե ինչի համար է պատասխանատու LucA կոչվող գենը: LucA սպիտակուցի դերն ավելի լավ հասկանալու համար գիտնականները ստեղծել են LucA Mtb նոր մուտանտ, որը ցույց է տվել, որ այս սպիտակուցը LucA գենով ծածկագրվում է սպիտակուցի ինտեգրալ թաղանթում, որն անհրաժեշտ է Mtb-ում ճարպաթթուների եւ խոլեստերինի կլանման համար: Հետագա հետազոտություններով պարզվել է, որ LucA-ն փոխազդեցության մեջ է մտնում Mce1 եւ Mce4 համալիրներում յուրահատուկ սպիտակուցների ենթաբլոկների հետ, որոնք համապատասխանաբար ճարպաթթուներ եւ խոլեստերին են մատակարարում:

Ավելին` LucA-ն կայունացնում է փոխադրողներին` հանդես գալով ներքին առանցքի դերում, որը հեռացնելու դեպքում Mce1-ին եւ Mce4-ին ստիպում է քայքայվել: Հետազոտողները շեշտում են, որ ստացած տեղեկությունը ընդգծում է մեծ հաջողությամբ ներբջջային ախտածինի ամբողջ բարդությունն ու թուլությունը: Հայտնագործությունը նոր լույսի ներքո է ներկայացնում, թե Mtb-ն ինչպես է մետաբոլիզմի ենթարկում ճարպաթթուները եւ խոլեստերինը, ինչպես նաեւ հաստատում է այն փաստը, որ LucA-ն անհրաժեշտ է լաբորատոր պայպաններում Mtb-ի լիակատար վարակունակության համար, ինչը նշանակում է, որ սա կարող է տուբերկուլյոզի դեմ դեղերի մշակման նոր ուղղություն լինել:

Գիտնականները հաջորդ փուլում կփորձեն պարզել, թե LucA-ն ինչ դեղերի է զսպում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել