• Latest news

Քաղցկեղը կբուժեն գրիպի վիրուսով

13 հուլիսի, 2017  23:39

Լաբորատորիայում աճեցված գրիպի վիրուսը կարող է օգտագործվել որպես օնկոլոգիական ուռուցքների ոչնչացման դեղամիջոց։ Այս մասին հայտնել են Սուրեյ կոմսության (Անգլիա) Թագավորական հիվանդանոցի հետազոտողները։

Մկների եւ կամավոր մարդկանց վրա նախնական փորձերն արդեն ցույց են տվել, որ վիրուսները կարող են կործանել քաղցկեղային գոյացությունների բջիջները։ Բնականաբար, թերապիայի նոր մեթոդը, հետազոտության հեղինակների խոսքով, «սաղմնային վիճակում է», սակայն բժիշկներն այն բավականին հեռանկարային են համարում այն հիվանդների համար, որոնք տառապում են լյարդի ոչ օպերաբել քաղցկեղով, որոնց կյանքի տեւողությունը մեկ տարուց պակաս է։

Ներկայումս քաղցկեղի այս տեսակի բուժումը սահմանափակվում է ամեն օր դեղեր խմելով, որոնք հիվանդների կյանքի տեւողությունը մի փոքր երկարացնում են։ Ընդհանրապես լյարդի քաղցկեղի ստանդարտ բուժման մեթոդիկան 11 տարվա ընթացքում չի փոխվել։

Բուժման նոր մեթոդը կփորձարկվի 500 հիվանդների մասնակցությամբ հետազոտության ընթացքում, որոնց կեսը կստանա համատեղ բուժում՝ ներարկումներ եւ դեղահաբեր, իսկ երկրորդ ստուգիչ խումբը միայն դեղորայքային թերապիա։ Կամավորների անմիջապես ուռուցքի մեջ կներարկվի վիրուսների մեկանգամյա չափաքանակ, որոնք հարձակվում են ախտածին բջիջների վրա՝ առողջ հյուսվածքները չվնասելով։ Հիվանդների մոտ, ըստ ամենայնի, հազ կառաջանա, կոկորդում ցավ եւ շնչուղիների հիվանդություններին հատուկ այլ ախտանիկշներ, սակայն վիրուսը գենետիկորեն մոդիֆիկացված կլինի եւ կողմնակի էֆեկտներ չի ունենա։

Փորձի հեղինակների պարզաբանմամբ՝ դեղամիջոցների համեմատությամբ վիրուսի առավելությունն այն է, որ բուժումը կրկնելու կարիք չկա, քանի որ քաղցկեղային բջիջում հայտնվելով՝ վիրուսը սկսում է ինքնարտադրվել, որից հետո լեփ-լեցուն բջիջը պայթում է, իսկ ազատված վիրուսը զբաղվում է հարեւան գոյացությամբ։ Գիտնականների խոսքով՝ հետագայում հնարավոր կլինի վիրուսային թերապիան օգտագործել նաեւ մետաստազների ոչնչացման համար։

Փորձը կտեւի 2-3 տարի, որից հետո հաջողության դեպքում արդյունքները կհրապարակվեն, իսկ եւս 6 ամիս հետո մեթոդը լիովին հասանելի կլինի ցանկացած բժշկական հաստատությունում որպես սովորական պրակտիկա կիրառելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել