• Latest news

Դեմքի կրեմներն իսկապե՞ս կարող են կանխել կնճիռների առաջացումը

14 հուլիսի, 2017  12:37

Մաշկի երիտասարդացման համար թանկարժեք կոսմետիկ միջոցներն իրենց էֆեկտով քիչ են տարբերվում էժանագիններից: Health ամսագրի հրապարակման համաձայն` «հակա էյջ» կրեմներն իրականում չեն կարող կնճիռների առաջացումը կանխել` անկախ դրանց գնից: Ամերիկյան քիմիական միության աշխատակիցները պնդում են, որ կրեմի միայն մեկ տեսակ կա, որն օգնում է մաշկի երիտասարդության երկարացմանը` դա արեւայրուքի դեմ կրեմն է:

Հետազոտությունը, որն անցկացրել են Ամերիկյան քիմիական միության աշխատակիցները, ցույց է տվել, որ կնճիռներից պաշտպանող նույնիսկ ամենաթանկարժեք կրեմը կարող է միայն կարճաժամկետ կամ միանգամայն աննշան էֆեկտ ունենալ: Նման միջոցի օգտագործումը մաշկի վիճակի բարելավման ժամանակավոր միջոց է, սակայն չի օգնի մաշկի ծերացումից խուսափելուն:

Գիտնականների խոսքով` հակատարիքային կրեմների բաղադրությունում ամենատարածված նյութերն են հիդրօքսիթթունները, պեպտիդները, վիտամինները եւ ռետինոիդները: Այս բաղադրիչները մաշկի վիճակի վրա տարբեր կերպ են ազդում, սակայն կնճիռների հայտնվելը կանխել չեն կարող: Այս խնդիրը կարող են լուծել միայն արեւապաշտպան կրեմները:

«Կրեմներ արտադրող ոմանք միջոցներ են առաջարկում, որոնք ակտիվացնում են կոլագենի արտադրումը, իսկ մյուսները փորձում են դիմակայել մաշկի համար վնասակար  նյութերին: Սակայն ճշմարտությունն այն է, որ կնճիռների 80 տոկոսի պատճառն է արեւը, որը բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա: Սրա հետ կապված տարիքային փոփոխությունները կանխելու համար բավական է պարզապես ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ պաշտպանությամբ միջոցներ օգտագործել»,- ամփոփել են ամերիկացի քիմիկոսները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել